Լրահոս

01.04.2024 13:57

Նուբարաշենի խճուղում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, վերջինը կողաշրջվել է

Նուբարաշենի խճուղում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երանում: ժամը 07:40-ի սահմաներում Նուբարաշենի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Արթուր Ասիրյանի վարած «Volkswagen Jetta» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Գևորգ Մալխասյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, բախման հետևանքով 07-ը կողաշրջվել է, իսկ նրա ուղևոր, Երևանի բնակիչ 47-ամյա Հայկ Մկրտչյանը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարված «Volkswagen»-ի վարորդը և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի բժիշկները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։