«Մայր Հայաստանի» դատական նիստն՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի, հետաձգվել է
Տիգրան Ավինյանի հարցով դատական գործընթացը շարունակվում է
Սիրելի՛ երևանցիներ,
Ինչպես տեղյակ եք՝ «Մայր Հայաստանի» որոշմամբ երկու դատական հայց եմ ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ։ Վիճարկում ենք Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունները ստանձնելու օրինականության հարցը։ Մեր համոզմամբ՝ այն տեղի է ունեցել օրենքի խախտմամբ։
Մենք այս ապօրինության հարցով տարբեր հայցեր ենք ներկայացրել դատարան։ Այդ հայցերից մեկով նիստը տեղի կունենա այսօր, Վարչական դատարանում, ժամը 15:00–ին։ Հասցե՝ Գարեգին Նժդեհի 23:
***
Թարմացում՝ Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունները ստանձնելու օրինականության հարցով այսօր նշանակված դատական նիստը տեխնիկական պատճառներով հետաձգվել է։ Նոր նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Լրագրողներին խնդրում ենք սա ընդունել ի գիտություն։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից