Հայտնի խոսք կա՝ սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է, իսկ ստախոսների, փարիսեցիների, դավաճանների վերջին հանգրվանը՝ Հիսուս Քրիստոսի հետ համեմատվելը։
Նիկոլ Փաշինյանն իրեն «համեստաբար» և «քրիստոնեաբար» համեմատում է Հիսուս Քրիստոսի հետ։ Ավելի ճիշտ՝ վերջինիս համեմատում է իր հետ։ Ասում է՝ նա քայլող հեղափոխական էր։ Ուզում է ասոցացնել իր քայլելու հետ։ Ասում է՝ հալածվում էր։ Իբր իրեն էլ են հալածել, մինչդեռ հայտնի է, որ Նիկոլն ընդդիմադիր աշխատելու տարիներին հսկայական ֆինանսական միջոցներ է ստացել, իբր, հալածողներից, ապրել է օլիգարխի պես, բայց բուլաթ ատամ է պահել, որ իրեն հավատացող ոչխարներին համոզի, թե, իբր, իրենցից մեկն է, աղքատ տղա է, իբր։ Վերջում էլ արժանացել է պատգամավորի կարգավիճակի։ Իսկ ամենավերջում ․․․
Նիկոլն իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ոչ միայն համեմատվում էր Հիսուսի հետ, այլ նաև ցինիկաբար կայֆավատ լինում հայ ժողովրդի վրա։ Ցավալին այն է, որ դրա հնարավորությունը և իրավունքը նա ունի։
Ասում է՝ ՔՊԿ–ն պարբերաբար մեռել է, բայց ժողովուրդը նույն այդ ՔՊԿ–ին (դե՛, Նիկոլին, էլի՛) պարբերաբար հարություն է տվել։ Նիկոլն ուզում է ասել, որ ինքը Հիսուսից էլ առաջ է անցել, քանզի վերջինս միայն մեկ անգամ է մահացել ու հարություն առել, իսկ ահա ինքը՝ մի քանի անգամ։
Նիկոլն այս ամենն ասում էր ծիծաղելով։ Ինքն էլ է զարմացած, թե ինչպե՞ս է այսքանից հետո մնացել պետության ղեկին, ինչպե՞ս է դեռ հանդուրժվում հայ ժողովրդի կողմից։
Այդքանից հետո նա ցինիկաբար կարող է համեմատել իրեն Հիսուսի հետ։ Մեղքը մերն է։
Ինչու է Նիկոլն իրեն համեմատում Հիսուսի հետ

Հայկ Ուսունց