Քաղաքական

31.03.2024 11:04


Առաջիկայում կդրվի նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու և բազայի դուրսբերման հարցը. Արևմուտքում մեծ ոգևորությամբ ՀՀ իշխանությունների այս քայլերին են սպասում

Առաջիկայում կդրվի նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու և բազայի դուրսբերման հարցը. Արևմուտքում մեծ ոգևորությամբ ՀՀ իշխանությունների այս քայլերին են սպասում

Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ իշխանությունները քիչ-քիչ վերացնում են բոլոր կապող օղակները։

Ըստ նրա, սկզբից իրենք իրենց իսկ քայլերով խնդիր ստեղծեցին ՀՀ-ի համար, դա բարդեցին ռուսական կողմի վրա, որդեգրեցին «դժգոհ» կամ «նեղացած» երկրի կարգավիճակ, սկսեցին հայտարարել, որ դիվերսիֆիկացիա են սկսում։

«Այնինչ՝ սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ հայ-ռուսական ավանդական հարաբերությունների քանդում և ինտենսիվ կերպով արևմտյան կողմնորոշման որդեգրում։ Սա դիկվերսիֆիկացիա չէ, այլ հիմնական կողմնորոշման, դաշնակցի փոփոխություն, և առաջիկայում կդրվի նաև ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու և բազայի դուրսբերման հարցը։ Կարծում եմ՝ Արևմուտքում մեծ ոգևորությամբ հենց այս քայլերին են սպասում։ Սակայն, ինչպես ՌԴ ԱԳ նախարարն է նշել, դա ՀՀ ընտրությունն է, այստեղ ՌԴ-ն ի՞նչ պետք է անի, ՌԴ-ն ունի ռեգիոնալ այլ գործընկերներ, դա երևի թե պատերազմի այս փուլում բավարար է, իսկ պատերազմից հետո, կարծում եմ, շատ հարցեր ավելի հեշտ կլինեն Ռուսաստանի համար»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը