Քաղաքական

14.11.2011 10:49


Ստյոպա Սաֆարյան. «Արտահերթ ընտրության որևէ նշան չեմ տեսնում»

Ստյոպա Սաֆարյան. «Արտահերթ ընտրության որևէ նշան չեմ տեսնում»

Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պայմանավորված է Սերժ Սարգսյանի արտահերթ նախագահական ընտրությունների գնալու մտադրությմաբ։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պարագայում Սահմանադրության համաձայն երկրի փաստացի ղեկավար կլինի ոչ թե Հովիկ Աբրահամյանը, այլ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, սակայն, այս կարծիքին համամիտ չէ։

–Արտահերթ ընտրության որևէ նշան չեմ տեսնում։ Անգամ ԵԽԽՎ բանաձևը կոչ էր արել, որ մենք պատրաստվենք հերթական ընտրություններին, ոչ թե արտահերթ։ Կարծում եմ, որ արտահերթ ընտրությունները բացառված են։ Անգամ արտաքին ֆորսմաժորային իրավիճակ չեմ տեսնում,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Ս. Սաֆարյանը։–Ես արտահերթ ընտրության գործընթաց չեմ տեսնում։ Այլ բան է, որ տեսնում եմ իր թիմը մոնոլիտ դարձնելու և անցանկալի երևույթներից ապահովագրվելու քայլեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը