Կարծիք

30.03.2024 19:21


Ինչպես է ՔՊԿ–ն վնասում վարորդներին՝ ասֆալտից փող քերելով ու ասֆալտը սուր դանակի վերածելով (տեսանյութ)

Ինչպես է ՔՊԿ–ն վնասում վարորդներին՝ ասֆալտից փող քերելով ու ասֆալտը սուր դանակի վերածելով (տեսանյութ)

Այսօր մենք բազմաթիվ զանգեր ենք ստացել վարորդներից, որոնք դժգոհում էին Երևանի Մաշտոցի պողոտայում տիրող իրավիճակից։ Մեզ տրամադրած տեսանյութից պարզ է դառնում, թե ինչն է խնդիրը։

Երևանի քաղաքապետարանի իրականացրած ոչ պրոֆեսիոնալ ու տեխնոլոգիապես թերի աշխատանքների հետևանքով վնասվում են մեքենաների անվադողերը։

Ճանապարհաշինարարության մասնագետների հետ զրույցից պարզ դարձավ, որ անվադողերը նման ձևով քերված ու կտրված ասֆալտի «պռոշներին» կպչելով կարող են վնասվել, պատռվել։ Պատճառն այն է, որ ասֆալտի հատված ծայրերը վերածվել են սրածայր շեղբի։ Մինչդեռ ասֆալտային կարկատանի համար բացված հատվածների ծայրերը պետք է հատուկ սարքով այնպես արվեն, որ անվադողերը չվնասվեն։

Սա հերթական անգամ ցույց է տալիս քաղաքապետարանի անորակ աշխատանքը։ ՔՊԿ–ին միայն հարցի ֆինանսական կողմն է հետաքրքրում։ Վարորդներից ավտոկայանատեղիների համար գումարները հավաքում են, ասֆալտից փողը քերում են, ձեռքի հետ էլ վնաս են տալիս վարորդներին ու անհարմարություն պատճառում նրանց։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը