Ի՞նչ խոստացավ (և չկատարեց) Նիկոլ Փաշինյանն «ընտրվելուց» 23 օր առաջ (տեսանյութ)
«Հայաստանում պետք է ձևավորվի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին, որի ղեկավարի պաշտոնի առաջադրում կարող է անել միայն ընդդիմությունը»․ այս հայտարարություն-խոստումը Նիկոլ Փաշինյանն արել է 15․04․2018թ․՝ հեղափոխության օրերին, Ֆրանսիայի հրապարակում հավաքված փոքրաթիվ քաղաքացիների առաջ։
24․03․2021թ․,Ազգային ժողովն ընդունեց օրենք հակակոռուպցիոն կոմիտեի մասին։ Օրենքում նշված չէր, որ պետք է կոմիտեի ղեկավարի պաշտոնում առաջադրի ընդդիմությունը։ Օրենքն ընդունվեց 80 կողմ, 38 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։
16․08․2021թ․ 3 թեկնածու առաջադրվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար՝ Սասուն Մհերի Խաչատրյանը, Գառնիկ Արտուշի Թորոսյանը և Դավիթ Ռուբենի Մկրտումյանը:
10․09․2021թ․ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհուրդը 3 թեկնածուներին էլ հայտարարեց մրցույթը հաղթահարած և ուղարկեց կառավարությանը։
Ի՞նչ խոստացավ (և չկատարեց) Նիկոլ Փաշինյանն «ընտրվելուց» 23 օր առաջ (տեսանյութ)
«Հայաստանում պետք է ձևավորվի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին, որի ղեկավարի պաշտոնի առաջադրում կարող է անել միայն ընդդիմությունը»․ այս հայտարարություն-խոստումը Նիկոլ Փաշինյանն արել է 15․04․2018թ․՝ հեղափոխության օրերին, Ֆրանսիայի հրապարակում հավաքված փոքրաթիվ քաղաքացիների առաջ։
24․03․2021թ․, Ազգային ժողովն ընդունեց օրենք հակակոռուպցիոն կոմիտեի մասին։ Օրենքում նշված չէր, որ պետք է կոմիտեի ղեկավարի պաշտոնում առաջադրի ընդդիմությունը։ Օրենքն ընդունվեց 80 կողմ, 38 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։
16․08․2021թ․ 3 թեկնածու առաջադրվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար՝ Սասուն Մհերի Խաչատրյանը, Գառնիկ Արտուշի Թորոսյանը և Դավիթ Ռուբենի Մկրտումյանը:
10․09․2021թ․ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհուրդը 3 թեկնածուներին էլ հայտարարեց մրցույթը հաղթահարած և ուղարկեց կառավարությանը։
Կառավարության՝ 16․09․2021թ․ որոշմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակվեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Այսինքն, խոստումը, որ միայն ընդդիմությունը կարող է առաջադրել հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի պաշտոնում, չկատարվեց։
Աղբյուրը՝ yerevan.today