Խոսքը ֆիզիկապես կորելու մասին չէ։ Երկուսի տեղն էլ հայտնի է։ Հայտնի է նաև նրանց աշխատանքի տեղը։ Մեկը եվրաչինովնիկ է, մյուսը՝ Ֆրանսիայի նախագահ է աշխատում։
Այս երկուսը կորել են Արցախի կորստից հետո։ Կորել են քաղաքականապես։
Պատմության ու ընթացիկ գործընթացների համար պետք է արձանագրել, որ հենց սրանք էին Արցախն Ադրբեջանին հանձնելու քաղաքականության քավորները։ 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում հենց Մակրոնն ու Միշելն էին օգնում Նիկոլ Փաշինյանին՝ հանձնել Արցախը։ Պրահայում տեղի ունեցածի արդյունք էր Արցախի պաշարումը, ապա՝ էթնիկ զտումը։
Մակրոնն ու Միշելն ուղիղ պատասխանատվություն են կրում Արցախի հայաթափման համար։ Իրենք Արցախն Ադրբեջանին Նիկոլի ձեռքերով հանձնելով՝ ռուսական զորքն այդտեղից դուրս բերելու նպատակ էին հետապնդում։ Իսկ թե ինչ կլիներ արցախահայության հետ, իրենց չէր հետաքրքրում։ Նիկոլին էլ դա չէր հետաքրքրում, քանզի իր անձնական շահերը Հայաստանում ու Արցախում չեն, դրսում են։
Հիմա Նիկոլը «սահմանագծվում» ու «սահմանազատվում» է՝ հայ ժողովրդին վախեցնելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան կհարձակվեն, եթե Ալիևի ուզածները չանենք։ Ու հարց է առաջանում, թե բա՝ Մակրոնն ու Միշելը (Գերմանիայի կանցլեր Շոլցն էլ՝ վրադիր) չհարձակման երաշխավոր չեն կանգնու՞մ։ Բա դրսերում հայտարարություն էին ընդունում, որ ի՞նչ անեին։ Թե՞ իրենց ուզածը ռուսներին Հայաստանից հեռացնելն է, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ՝ թքած։
Մակրոնն ու Միշելը, սրտաճմլիկ տեքստեր արտասանելով՝ Արցախը հանձնեցին։ Հիմա նույնն անում են Հայաստանի հետ՝ ձգտելով այն վերածել երկրորդ Ուկրաինայի։ ԱՄՆ–ի պատվերն է այդպիսին։ Արևմուտքը Հայաստանի դեմ բան չունի, բայց պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ և այդ պատերազմում օգտագործում է բոլոր միջոցները, այդ թվում՝ Հայաստանին մանրադրամ սարքելը։ Ինչպես ասում են՝ ոչ մի անձնական բան, միայն բիզնես։ Տվյալ դեպքում՝ աշխարհաքաղաքականություն։
Ո՞ւր են կորել Մակրոնն ու Միշելը (չհաշված՝ Շոլցը)

Հայկ Ուսունց