«7 օր»-ը արդեն տեղեկացրել էր, որ առավոտյան, ժամը 5։00-ի սահմաններում ծեծի են ենթարկել ArmeiaToday լրատվական գործակալության ղեկավար Արգիշտի Կիվիրյանին և կրակել են նրա ուղղությամբ։ Ըստ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ Արգիշտի Կիվիրյանին ժամը 5։30-ն «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Կիվիրյանը գտնվել է ծանր վիճակում և չի կարողացել պատասխանել ոստիկանների հարցերին։ Նրա կինը ոստիկաններին պատմել է, որ անհայտ անձինք հարձակվել են ամուսնու վրա, ծեծի ենթարկել և դիմել փախուստի։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է հետաքննություն։
Ոստիկանության արձագանքը Արգիշտի Կիվիրյանի միջադեպի կապակցությամբ