ԱՄՆ-ն նախապատրաստում է Էրդողան-Ալիև-Փաշինյան հանդիպում
Երբ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ճեպազրույցների ժամանակ նախաձեռնում եւ պատասխանում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող հարցադրումներին, դրա հետեւում միշտ պետք է սպասել որոշակի կոնկրետ գործողություններ: Ավելի վաղ նա հայտարարել էր փետրվարի 28-29-ը Բեռլինում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման եւ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի մասնակցության մասին եւ ակնարկել հակամարտող կողմերի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքման բանակցային գործընթացում նրա «հատուկ առաքելության» մասին: Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղարության Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն մարտի 18-ին այցելել է Ադրբեջան, որտեղ բանակցութոյւններ է վարել ԱԳ նախարարի հետ՝ քննարկելով Բաքվի դիրքորոշումը այսպես կոչված «բաց հարցերի» վերաբերյալ: Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Բլինկենի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ:
Եվ ահա հիմա Միլլերը կրկին խոսել է այն մասին, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր փոխգործակցության դեպքում մեր նպատակն է խրախուսել նրանց կարգավորել տարաձայնությունները միմյանց միջեւ եւ հսնել կայուն խաղաղ համաձայնութայն»: Բաքվի փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ն «պատրաստում է Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումն իր միջնորդությամբ» ինտրիգային արտաքին ֆոնի պայմաններում. Երեւանը շեղվում է Ռուսաստանից, փաստացի ոտնահարում է նրա հետ հարաբերությունները՝ հետ կանչելով իր ներկայացուցչին ՀԱՊԿ-ից, վավերացնելով միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը եւ կտրուկ մերձեցման գնալով Ուկրաինայի հետ։ Ինչ վերաբերում է Բաքվին, ապա նա խիստ դժգոհություն է հայտնում Երեւանի հետ հարցերի կարգավորման խնդիրների նկատմամբ ԵՄ վերաբերմունքից։ Ու թեեւ Բլինկենը Բեռլինում ասում էր, որ ԵՄ-ին դիտարկում է որպես «բանակցային գործընթացի մշտական մասնակից», սակայն բոլոր հատկանիշներով ԱՄՆ-ն նպատակաուղղված է հայ-ադրբեջանական բանակցություններում հիմնական մոդերատորի դերին։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրապարակայնորեն հնչեցված վերջին հակասությունները վերաբերում են ութ փոքր գյուղերին, որոնք խորհրդային տարիներին եղել են ադրբեջանական անկլավներ Հայաստանում: Բաքուն մտադիր է վերականգնել «խորհրդային դասավորությունը», որը Հայաստանին ավելի վաղ չէր բավարարում, քանի որ այդ գյուղերը, որոնք մասամբ ամայի են, տեղակայված են Հայաստանի հյուսիսային եւ հարավային շրջանները միացնող ռազմավարական ճանապարհների, ինչպես նաեւ Վրաստան եւ Իրան գնացող մայրուղիների վրա: Հիմա իրավիճակը փոխվում է։ Հայկական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, պատգամավորներին եւ գլխավոր շտաբի պետին զգուշացրել է, որ պատրաստվում է «մոտ ժամանակներս Ադրբեջանին վերադարձնել չորս գյուղ»։ Նման քայլը Բաքվում գնահատում են որպես «հայ-ադրբեջանական կարգավորման առանցքային հարցերի շուրջ» մեռյալ կետից «պաշտոնական Երեւանի հեռացում»։ Երեւանում փորձագետները իրադարձությունների նման ընթացքը որակում են որպես «դեպի Արեւմուտք Երեւանի կուրսի ակտիվացում»։
Նշվում է՝ կողմերը տարբեր մակարդակներով փակ բանակցություններ են վարում, որ վերջին հանդիպումը կայացել է խորհրդարանների ղեկավարների մակարդակով, դա երկու պետությունների միջեւ շփման այնքան էլ հաճախակի ձեւաչափ չէ։ Այս առնչությամբ բաքվեցի փորձագետ Ռովշան Իբրահիմովը ենթադրում է, որ հնարավոր է անգամ Ալիեւ-Փաշինայն-Էրդողան եռանկյունում հանդիպում՝ ԱՄՆ միջնորդությամբ «փաթեթային համաձայնագիր» ստորագրելու նպատակով, որը ներառում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիրը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը՝ թուրքական սահմանի բացման հետ մեկտեղ։ Այս ձեւաչափով նախատեսվում է լուծել նաեւ սահմանազատման խնդիրները։ Իբրահիմովի կարծիքով՝ միայն այս համատեքստում կարելի է ճշմարտացիորեն ընկալել կողմերի հայտարարություններն այն մասին, որ «երկրները բավականին մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը»: Ավելին, չի կարելի բացառել, որ արագացված կլինի Բաքվի գլխավոր նպատակի իրագործումը՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը Ադրբեջանը կկապի Նախիջեւանին (դեպի այն ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով)։
Բայց այդ դեպքում խոսքը կարելի է տանել ամերիկյան, այլ ոչ թե ֆրանսիական սցենարի իրականացման մասին, որն ուղղված է տարածաշրջանում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ առճակատման։ Փորձելով իր ազդեցության ոլորտը տարածել եւ Հայաստանի, եւ Ուկրաինայի վրա՝ Ֆրանսիան ակնհայտորեն չհաշվարկեց սեփական ուժերը՝ էապես բարձրացնելով ռազմական ռիսկերը։ Ի դեպ, ըստ տեղեկությունների, այդ հարցը քննարկվելու է մայիսի 9-ին Էրդողանի՝ ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ, Բայդենի հետ: Պատահական չէ նաեւ այն, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է «ուկրաինական ճգնաժամի տեղափոխումը Արեւելյան Եվրոպա եւ Սեւ ծովի տարածաշրջան արգելափակելու անհրաժեշտության մասին»։
Այն, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական դեկորացիայի ռիսկային փոփոխություն է նախատեսվում, առաջինը զգացին Թեհրանում։ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «հանկարծ» հայտարարել է, որ արդեն ընթացիկ տարում հնարավոր է 3+3 խորհրդատվական հարթակի նոր հանդիպում եւ հիշեցրել՝ 2023 թ․ հոկտեմբերի 23-ին Թեհրանում արդեն կայացել է 3+3 ձեւաչափով ԱԳ նախարարների հանդիպումը՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ։ Նշենք՝ 3+3 ձեւաչափով հանդիպումների հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանային խնդիրների լուծումն է՝ հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Կովկասից դուրս գտնվող ուժերը կայունություն չեն բերի տարածաշրջան։ Մոտենումէ որոշումների եւ գործողությունների պահը։
ԱՄՆ-ն նախապատրաստում է Էրդողան-Ալիև-Փաշինյան հանդիպում
Երբ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ճեպազրույցների ժամանակ նախաձեռնում եւ պատասխանում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող հարցադրումներին, դրա հետեւում միշտ պետք է սպասել որոշակի կոնկրետ գործողություններ: Ավելի վաղ նա հայտարարել էր փետրվարի 28-29-ը Բեռլինում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման եւ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի մասնակցության մասին եւ ակնարկել հակամարտող կողմերի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքման բանակցային գործընթացում նրա «հատուկ առաքելության» մասին: Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղարության Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն մարտի 18-ին այցելել է Ադրբեջան, որտեղ բանակցութոյւններ է վարել ԱԳ նախարարի հետ՝ քննարկելով Բաքվի դիրքորոշումը այսպես կոչված «բաց հարցերի» վերաբերյալ: Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Բլինկենի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ:
Եվ ահա հիմա Միլլերը կրկին խոսել է այն մասին, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր փոխգործակցության դեպքում մեր նպատակն է խրախուսել նրանց կարգավորել տարաձայնությունները միմյանց միջեւ եւ հսնել կայուն խաղաղ համաձայնութայն»: Բաքվի փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ն «պատրաստում է Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումն իր միջնորդությամբ» ինտրիգային արտաքին ֆոնի պայմաններում. Երեւանը շեղվում է Ռուսաստանից, փաստացի ոտնահարում է նրա հետ հարաբերությունները՝ հետ կանչելով իր ներկայացուցչին ՀԱՊԿ-ից, վավերացնելով միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը եւ կտրուկ մերձեցման գնալով Ուկրաինայի հետ։ Ինչ վերաբերում է Բաքվին, ապա նա խիստ դժգոհություն է հայտնում Երեւանի հետ հարցերի կարգավորման խնդիրների նկատմամբ ԵՄ վերաբերմունքից։ Ու թեեւ Բլինկենը Բեռլինում ասում էր, որ ԵՄ-ին դիտարկում է որպես «բանակցային գործընթացի մշտական մասնակից», սակայն բոլոր հատկանիշներով ԱՄՆ-ն նպատակաուղղված է հայ-ադրբեջանական բանակցություններում հիմնական մոդերատորի դերին։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրապարակայնորեն հնչեցված վերջին հակասությունները վերաբերում են ութ փոքր գյուղերին, որոնք խորհրդային տարիներին եղել են ադրբեջանական անկլավներ Հայաստանում: Բաքուն մտադիր է վերականգնել «խորհրդային դասավորությունը», որը Հայաստանին ավելի վաղ չէր բավարարում, քանի որ այդ գյուղերը, որոնք մասամբ ամայի են, տեղակայված են Հայաստանի հյուսիսային եւ հարավային շրջանները միացնող ռազմավարական ճանապարհների, ինչպես նաեւ Վրաստան եւ Իրան գնացող մայրուղիների վրա: Հիմա իրավիճակը փոխվում է։ Հայկական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, պատգամավորներին եւ գլխավոր շտաբի պետին զգուշացրել է, որ պատրաստվում է «մոտ ժամանակներս Ադրբեջանին վերադարձնել չորս գյուղ»։ Նման քայլը Բաքվում գնահատում են որպես «հայ-ադրբեջանական կարգավորման առանցքային հարցերի շուրջ» մեռյալ կետից «պաշտոնական Երեւանի հեռացում»։ Երեւանում փորձագետները իրադարձությունների նման ընթացքը որակում են որպես «դեպի Արեւմուտք Երեւանի կուրսի ակտիվացում»։
Նշվում է՝ կողմերը տարբեր մակարդակներով փակ բանակցություններ են վարում, որ վերջին հանդիպումը կայացել է խորհրդարանների ղեկավարների մակարդակով, դա երկու պետությունների միջեւ շփման այնքան էլ հաճախակի ձեւաչափ չէ։ Այս առնչությամբ բաքվեցի փորձագետ Ռովշան Իբրահիմովը ենթադրում է, որ հնարավոր է անգամ Ալիեւ-Փաշինայն-Էրդողան եռանկյունում հանդիպում՝ ԱՄՆ միջնորդությամբ «փաթեթային համաձայնագիր» ստորագրելու նպատակով, որը ներառում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիրը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը՝ թուրքական սահմանի բացման հետ մեկտեղ։ Այս ձեւաչափով նախատեսվում է լուծել նաեւ սահմանազատման խնդիրները։ Իբրահիմովի կարծիքով՝ միայն այս համատեքստում կարելի է ճշմարտացիորեն ընկալել կողմերի հայտարարություններն այն մասին, որ «երկրները բավականին մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը»: Ավելին, չի կարելի բացառել, որ արագացված կլինի Բաքվի գլխավոր նպատակի իրագործումը՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը Ադրբեջանը կկապի Նախիջեւանին (դեպի այն ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով)։
Բայց այդ դեպքում խոսքը կարելի է տանել ամերիկյան, այլ ոչ թե ֆրանսիական սցենարի իրականացման մասին, որն ուղղված է տարածաշրջանում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ առճակատման։ Փորձելով իր ազդեցության ոլորտը տարածել եւ Հայաստանի, եւ Ուկրաինայի վրա՝ Ֆրանսիան ակնհայտորեն չհաշվարկեց սեփական ուժերը՝ էապես բարձրացնելով ռազմական ռիսկերը։ Ի դեպ, ըստ տեղեկությունների, այդ հարցը քննարկվելու է մայիսի 9-ին Էրդողանի՝ ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ, Բայդենի հետ: Պատահական չէ նաեւ այն, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է «ուկրաինական ճգնաժամի տեղափոխումը Արեւելյան Եվրոպա եւ Սեւ ծովի տարածաշրջան արգելափակելու անհրաժեշտության մասին»։
Այն, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական դեկորացիայի ռիսկային փոփոխություն է նախատեսվում, առաջինը զգացին Թեհրանում։ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «հանկարծ» հայտարարել է, որ արդեն ընթացիկ տարում հնարավոր է 3+3 խորհրդատվական հարթակի նոր հանդիպում եւ հիշեցրել՝ 2023 թ․ հոկտեմբերի 23-ին Թեհրանում արդեն կայացել է 3+3 ձեւաչափով ԱԳ նախարարների հանդիպումը՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ։ Նշենք՝ 3+3 ձեւաչափով հանդիպումների հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանային խնդիրների լուծումն է՝ հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Կովկասից դուրս գտնվող ուժերը կայունություն չեն բերի տարածաշրջան։ Մոտենում է որոշումների եւ գործողությունների պահը։
Տարասով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի
Աղբյուրը՝ yerkir.am