Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից
Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ կրկին շրջայց կատարեցինք Տավուշի մարզի գյուղեր։ Այդ մասին հայտնում է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․
Ողջ օրն անցկացրինք բնակիչների հետ զրուցելով, նրանց մտորումները, առաջարկները լսելով։
Այսօր լրացավ 10-րդ օրը, ինչ խոստացվել էր Փաշինյանի կողմից, որ կայցելի գյուղերի բնակիչներին՝ իրենց բնակավայրերի ճակատագրի հարցը քննարկելու։ Ինչպես մյուս, այնպես էլ՝ այս հարցում, քաղաքացիների սպասելիքները չարդարացան։
Բաղանիսցիները զայրացած են։ Ստացվում է, որ ոչ մի բաղանիսցի ապահովագրված չէ հետախուզվողների ադրբեջանական ցանկում հայտնվելուց։ Եւ, այս հարցում էլ, հազիվ թե իշխանությունները կարողանան ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը։ Հաջորդիվ կանցնեն մյուս գյուղերի բնակիչներին ցուցակագրելուն։
Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից։ Ցավով նշում էին, որ թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ Ադրբեջանի քաղաքական գործիչները նույն կերպ են արտահայտվում Տավուշի գյուղերի պատկանելության մասին։
Այս վճռորոշ եւ ճակատագրական օրերին շարունակելու ենք մնալ տավուշեցու կողքին»,-գրել է պատգամավորը։

«Այցելեցինք, մասնավորապես, Սարիգյուղ, Ոսկեպար, Բաղանիս։