Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Известия»-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այժմ Նորվեգիայից, Կանադայից և Միացյալ Նահանգներից զինվորականներ են ուղարկվում այնտեղ՝ Եվրամիության առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության»,-ասել է Լավրովը։
Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով գործը տանում է դեպի ՌԴ-ի հետ հարաբերությունների փլուզում։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Известия»-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հայաստանի ղեկավարությունը, ուղղակի, մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք տարվա, երեքուկես տարվա պատմությունը, գիտակցաբար գործը տանում է դեպի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզում։
Հայաստանը չի հիշատակում այն փաստը, որ հենց ՀԱՊԿ-ն է ծանր իրավիճակներում բազմիցս պաշտպանել Երևանի շահերը»։
Լավրովի խոսքով` Երևանը սևացնում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ՌԴ զինվորականների, սահմանապահների, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գործունեությունը։

Աղբյուրը՝ tert.am