Լրահոս

14.11.2011 01:19


Իջևանի քաղաքապետի ընտրություններն անցել են լարված մթնոլորտում

Իջևանի քաղաքապետի ընտրություններն անցել են լարված մթնոլորտում

zham.am–ի փոխանցմամբ՝ Իջեւանում ավարտվեցին քաղաքապետի ընտրությունները, որին իրենց թեկնածությունն էին առաջադրել ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանը եւ ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Ղալումյանը:

Ընտրությանը հետևած «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ ինքն ու Անահիտ Բախշյանը բոլորի համար անակնկալ կերպով են ժամանել Իջեւանի 7 ընտրատեղամասեր, սակայն դիտորդական առաքելություն անցկացնելու ոչ մի նպատակ չեն ունեցել եւ չունեն:

Պատգամավորը նշեց, որ  այդ ընտրություններում ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը պաշտպանել են ԲՀԿ-ական թեկնածուին: Հարցին, թե որքանով է իրականությանը համապատասխանում այն տեղեկատվությունը, որ ԲՀԿ ներկայացուցիչներ են ձերբակալվել, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Ես լուր ունեմ, որ մեկ կամ երկու մեքենա տարվել են ոստիկանական հրապարակ` խախտում կատարելու պատճառաբանությամբ: Թե ինչ մեքենաներ են եւ ում են պատկանում կամ այլ մանրամասներ չգիտեմ: Միայն կարող եմ ասել, որ զգացվում էր որոշակի լարվածություն»:

Այս խորագրի վերջին նյութերը