Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ)
(Մոսկվան, հնարավոր է, սկսում է վերանայել իր քաղաքականությունն Անդրկովկասում)
Քաղաքագետ Բենիամին ՄաթևոսյանըAlpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
Երեկ տեղի ունեցավ բավական ուշագրավ իրադարձություն, որն իրականում գրեթե անուշադրության մատնվեց հայ հանրության և լրատվամիջոցների կողմից: Ռուսաստանը պաշտոնապես արգելել է Արցախի, այսպես կոչված, հակաճգնաժամային կոմիտեի նախկին նախագահ, ակտիվիստ Տիգրան Պետրոսյանի մուտքը երկիր:
Ինքը՝ Պետրոսյանը, իրավիճակի վերաբերյալ հարց է տալիս, թե ինչու իրեն թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ։ «Ես երեկ մեկնել էի Մոսկվա հանդիպման, հանդիպումից հետո պետք է վերադառնայի։ Ինձ օդանավակայանում ձերբակալել են 14 ժամով, որի կեսը ես անցկացրել եմ փակ, կեղտոտ սենյակում, առանց ջրի… առավոտյան ինձ արտաքսել են Երևան…Բայց դրանք կյանքի մանրուքներ են, իսկ ահա մեկնելիս (ՌԴ մուտք գործելիս — խմբ.) անարդար են վարվել, ընդ որում ՝ այն բանի համար, որ ես ճիշտ եմ եղել…»,-հայտարարել Է Պետրոսյանը ։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Պետրոսյանը արցախցի մեկ այլ ակտիվիստ Արթուր Օսիպյանի հետ գրեթե միշտ եղել է ԼՂՀ-ում բողոքի ակցիաների էպիկենտրոնում, հատկապես 2022 թվականի դեկտեմբերից հետո, այսինքն՝ Արցախի շրջափակման սկսվելուց հետո։
Նշված ակտիվիստները կազմակերպել են երթեր դեպի խաղաղապահների շտաբ, արգելափակել են խաղաղապահների ելքերը ռազմակայանի տարածքից, տեղեկատվություն են տարածել, թե իբր խաղաղապահները նշել են ճանապարհների ապաշրջափակման հստակ ժամկետներ, հայտարարել են, որ մարդկանց անձամբ խաբել է Վլադիմիր Պուտինը, գաղտնի փաստաթղթեր են հրապարակել Արցախի իշխանություններին ՌԴ առաջարկների մասին, որոնց դեմ են հանդես եկել Նիկոլ Փաշինյանն ու նրա արևմտյան գործընկերները և այլն։
Այս ակտիվիստների, մասնավորապես, Տիգրան Պետրոսյանի գործողությունները տեղավորվում էին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից առաջ քաշված նարատիվների տրամաբանության մեջ, որոնք 2022 թվականի հոկտեմբերին Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս, որով փոխեցին և բուն Արցախի կարգավիճակը, և այդ տարածքում ռուս խաղաղապահների կարգավիճակը, բայց իրենց քաղաքական որոշումների պատասխանատվությունը դրեցին ՌԴ-ի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։
2020 թվականին ռուսական զորքերը մտան վիճելի կարգավիճակով տարածք, որի կարգավիճակը եռակողմ բանակցությունների օրակարգում էր (Երևան-Մոսկվա-Բաքու), իսկ 2022 թվականի հոկտեմբերից հետո հայկական Արցախի տարածքը վերածվեց Ադրբեջանի տարածքների, իսկ ռուս զինվորականները՝ օտարերկրյա զինվորականների Ադրբեջանի տարածքում։ Եվ Պետրոսյանը գիտեր այդ մասին, բայց ոչ մի նշանակալի մեկնաբանություն չէր հայտնել ՀՀ ղեկավարության մասին, ավելին՝ մի շարք դիտորդների կարծիքով, նրա կողմից անցկացվող ակցիաները հրահրեցին ռուսատյաց տրամադրություններ։
Այս իրավիճակում զարմանալի է նաև այն, որ Պետրոսյանը կարծում էր՝ պետության հետ կարելի է «քաղաքական ազարտային խաղեր» խաղալ և դա անել առանց իր անձնական հարմարավետության հետևանքների։ Սակայն նրա՝ ՌԴ մուտք գործելու արգելքն ապացուցում է, որ Ռուսաստանի ղեկավարության մեջ կա ըմբռնում՝ Արցախը հանձնելու և այնտեղից ռուսական ռազմական ներկայությունն արտաքսելու հատուկ գործողությունը չի կարող առանց քաղաքական հետևանքների մնալ դա իրականացրած կոնկրետ դերակատարների համար։ Այդպիսի օդիոզ դերակատարներից էր Պետրոսյանը, որքան էլ նա հիմա հակառակն ասի։
Այս փաստը (ինչպես նաև տեղեկությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցների մի ամբողջ խումբ նույնպես արգելված է մուտք գործել ՌԴ, այդ թվում ՝ դեռևս ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին), գումարած ռուսական լրատվամիջոցներում Ադրբեջանի կողմից Ուկրաինային զենք փոխանցելու մասին տեղեկատվության հրապարակումը կարող են վկայել այն մասին, որ ՌԴ իշխանությունները, հնարավոր է, սկսել են վերանայել Անդրկովկասի նկատմամբ իրենց քաղաքականությունը։
Այս իրավիճակում պարադոքսալ է թվում ինչպես այն, որ Արցախում «ռուսաֆոբ համերգներից» հետո մարդիկ կարող են Ռուսաստան մեկնելու փորձ անել, այնպես էլ մանդատը հանձնելով ՝ ապագա պոտենցիալ խնդիրներից պաշտպանվելու հնարավոր փորձերը։ Պետրոսյանի հետ կապված իրավիճակը պետք է դաս լիներ շատերի համար։
Սակայն մենք ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև այնպիսի ճգնաժամային հարաբերություններ են ստեղծվել, որ հաղորդակցության սովորական միջոց է դարձել իրենց երկրների տարածք այս կամ այն գործիչների մուտքի արգելքը։ Ընդ որում, այստեղ խոսքը գնում է ինչպես ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ արգելելու, այնպես էլ ՌԴ քաղաքացիների մուտքը ՀՀ արգելելու մասին։
Նիկոլ Փաշինյանը մանդատ ստացե՞լ է 2021 թվականին, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները հասցնի նույն մակարդակի։ Ո՞վ է նրան տվել այս մանդատը, ե՞րբ և ինչպե՞ս դա տեղի ունեցավ։ Իսկ հնարավոր է, որ մենք այստեղ գործ ունենք քաղաքական խաբեության հետ, երբ հասարակությանը մի բան էին խոստանում, իսկ քաղաքականությունը բոլորովին այլ կերպ էր իրականացվում։
Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ)
(Մոսկվան, հնարավոր է, սկսում է վերանայել իր քաղաքականությունն Անդրկովկասում)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

Մտածե՛ք այդ մասին․․․»։