Մեկնաբանություն

14.11.2011 00:31


«Պայթած» վարչապետը և «Հայկական աշխարհը»

«Պայթած» վարչապետը և «Հայկական աշխարհը»

Շատերն են տեսել, թե ինչպես է հարբած Տիգրան Սարգսյանը ելույթ ունենում երիտասարդների օրվա կապակցությամբ կազմակերպված միջացառմանը, որի ժամանակ համերգով հանդես եկավ Թաթա Սիմոնյանը (տե՛ս http://7or.am/archives/81576

Պարզվեց, որ իրեն ռոքի սիրահար ներկայացնող վարչապետը այդ առումով էլ է բլեֆ արել. նա, ըստ էության, միջին վիճակագրական ռաբիս հայ տղա է, ով «տժժում» է Թաթայի կլկլոցների տակ, ու թքած ունի պետական բարձրաստիճան պաշտոնյային հարիր վարքագծային կանոնի վրա։

Ի դեպ, «ուսյալ–կրթյալի» իմիջի մեջ մտնել ցանկացող Տ. Սարգսյանը չի տիրապետում արարողակարգային «դրես–կոդի» տարրական կանոններին։ Բանն այն է, որ հաճախ կարելի է նրան տեսնել կոստյումի պիջակի բոլոր կոճակները կոճկած վիճակում, այնինչ չորրորդ դասարանի երեխաներն էլ հավանաբար գիտեն, որ երկու կոճակ ունեցող պիջակի միայն վերևի կոճակն է օգտագործվում, իսկ ներքևինը՝ մնում ազատ։

Պարո՛ն վարչապետ, եթե պիջակն ունի երկու կոճակ, ապա մի՛ կոճկեք երկուսը միասին։ Ամո՛թ է։ Հազար ու մի մարդու եք հանդիպում և երկիր ներկայացնում։ Հիշե՛ք նաև, որ եթե պիջակն ունի երեք կոճակ, ապա, որպես կանոն, կոճկվում է մեջտեղի կոճակը, կամ վերևի երկուսը, բայց ներքևի կոճակը երբեք չի կոճկվում։ Իսկ եթե չեք իմանում, թե ինչպես վարվել կոճակների հետ, ապա պարզապես հանգիստ թողեք դրանք։

Պիջակի բոլոր կոճակները կոճկելը խորը գավառականության դրսևորում է։ Դա նույնն է, թե մուգ գույնի կոստյումի հետ «բոթասներ» կրես կամ ճերմակ «նասկի» հագնես։ Երկու կամ երեք կոճականոց պիջակի բոլոր կոճակները կոճկելը «երեկոյան սպորտային համազգեստով» օպերա հաճախելու պես մի բան է։ Այնպես որ վարչապետի ռաբիսությունը և «գեղցիությունը» վաղուց էր ֆիքսված, պարզապես ոմանց համար դա Մարզահամերգային համալիրում նրա պահվածքից հետո  ակնհայտ դարձավ։ Ինչևէ։

Ասում են, թե Տիգրան Սարգսյանի խմելու նկատմամբ սերը վերջին երկու տարվա ընթացքում է ձեռքբերվել։ Չգիտեմ, թե որքանով են ճիշտ այդ լուրերը, բայց եթե դա այդպես է, ապա կարելի է միայն կռահել, թե ինչու է այդպես ստացվել ու դեռ լավ է, որ բանը միայն խմելով է ավարտվում։ Պետական համակարգում, ըստ լուրերի, նույնիսկ «ուռողներ» ու «ծակվողներ» կան։ Այնպես որ, Աստված էլ «բեթարից» ազատի։

Անկախ այն հանգամանքից, թե որքան հաճախ է վարչապետը դեմ դիմաց հանդիպում շշի հետ՝ ներկայացնեմ «բարեշրջիչ» մի առաջարկ։ Թող Կառավարության նիստերն այսուհետև, ասենք, Երևանի նախկին Ծերեթելու փողոցի վրայի խինկալիանոցում անցկացվեն կամ Դավիթաշենի «պիվնոյում»։ Կարծում եմ, որ գործադիրի ղեկավարն այդպիսով հնարավորություն կստանա տեղում հագուրդ տալ ծարավին՝ առանց աշխատանքից կտրվելու։ Համ էլ նշված վայրերում, ամենայն հավանականությամբ, Թաթայի կամ Թաթուլի գործերը հաստատ կհնչեցվեն։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ժողովրդի մեծ մասի  համար հաճախ անհասկանալի էր  մնում, թե ինչու է վարչապետը այս կամ այն սխալ որոշումը կայացնում և ավերում տնտեսությունը։ Հիմա արդեն կարելի է կռահել, թե ինչու է այդպես։ Ենթադրաբար՝ Տիգրան Սարգսյանը «Հայկական աշխարհ» է կառուցում ու հեղափոխության կանխարգելման նպատակով նպաստում արտագաղթի աճին՝ լինելով անսթափ վիճակում։ Սակայն, նկատենք, որ հետագայում դա մեղմացուցիչ հանգամանք չի կարող լինել։ Հետո ի՞նչ, որ մարդը խմած է եղել ու չի իմացել, թե ինչ է անում։

Հ.Գ.–2։ Վարչապետն իր բլոգում փորձել է արդարանալ։ Նրա ասելով՝ ՄՀՀ–ում տեղի ունեցածը նկարահանման դեֆեկտի հետևանք է, և ինքը խմած չի եղել։ Փաստորեն ստացվում է, որ «ազատ, բայց սերժատու» հեռուստատեսությունը «քաշե՞լ» է Տիգրան Սարգսյանին։ Եթե դա այդպես է, ապա չի բացառվում, որ Թաթայի երգարվեստի սիրահարն էլ շուտով կհայտնվի ՀՀԿ–ի չեղած շտաբի պետի մյուս տեղակալի կարգավիճակում՝ նախապատրաստվելով «որակական հեղափոխությանը»։

թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ կարող եք թողնել այստեղ՝ http://blog.7or.am/archives/7737#comments

Այս խորագրի վերջին նյութերը