ՍՍՀՄ փլուզումից հետո հարավկովկասյան 3 հանրապետություններից միայն Հայաստանը շահած դուրս եկավ տարածքային կոնֆլիկտից։ Վրաստանն ու Ադրբեջանը պարտվեցին պատերազմներում։ Հայաստանը հաղթեց։ Դա տևեց մինչև 2000–ականների սկիզբը։ Դա նշանակում է, որ մենք մսխեցինք Արցախյան պատերազմում տարած հաղթանակը և հիմա համարվում ենք տարածաշրջանի ամենաթույլ ու անհեռանկարային երկիրը։ Նիկոլն ամեն ինչ արեց դրա համար։ Բայց միայն նա չէ մեղավորը։ Նիկոլը թիվ մեկ մեղավորն է, բայց ոչ միակը․ այդ մասին խոսել ենք ու դեռ առիթներ կլինեն խոսելու։
Ադրբեջան
Ադրբեջանն անկախության սկզբում Էլչիբեյ ունեցավ։ Էլչիբեյը խոր ազգայնական, իրականում՝ ախմախ քաղաքականություն էր վարում։ Նա հանդես էր գալիս Իրանի ու Ռուսաստանի դեմ։
Էլչիբեյի հարցում հայերիս բախտը չբերեց այն առումով, որ ադրբեջանցիները նրան շուտ վռնդեցին իշխանությունից։ Եթե Էլչիբեյը մի քիչ էլ մնար պետության ղեկին, ապա առնվազն Կիրովաբադը կվերցնեինք, Բաքու–Ջեյհանն էլ տեսական նախագիծ կդառնար։
Ի՞նչ իմանայինք, որ տարիներ անց մենք մեր փայ Էլչիբեյն էինք ունենալու՝ ավելի վատ տարբերակով։
Վրաստան
Վրաստանը երկու արկածախնդիր ու գժոտ ղեկավար է ունեցել։ Գամսախուրդիան և Սահակաշվիլին։ Վերջինս նաև դրածո էր ու դրսի ձեռքում՝ գործիք։ Գամսախուրդիայից վրացիներն արագ ազատվեցին։ Սահակաշվիլուն հեռացնելը մի փոքր ուշացրեցին։ Արդյունքում՝ Աբխազիան ու Հարավային Օսիան վրացիները կորցրեցին։
Ամեն դեպքում արձանագրենք, որ հակապետական ղեկավարներին վրացիները հեռացրեցին ու հիմա մեր տարածաշրջանում շատ հարմար դիրք են գրավում՝ հրաժարվում են հակառուսական գործիք դառնալ ու միևնույն ժամանակ Արևմուտքի հետ են լեզու գտնում։
Հայաստան
Հայաստանն իր փայ Գամսախուրդիայի, Սահակաշվիլու և Էլչիբեյի խառնուրդն ունեցավ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Վերջինս գերազանցեց բոլոր այդ ձախողակներին իր հակապետական քայլերով։ Արցախը կորցնելուց հետո մենք հիմա կանգնած ենք Հայաստանը կորցնելու շեմին։
Մենք ամբողջ աշխարհով մեկ խայտառակ ենք լինում, քանզի մեր երկիրը դեռ ներկայացնում է պարտության խորհրդանիշ Նիկոլը։ Նրանից ազատվելը ոչ միայն մեր անվտանգության ապահովման, այլ նաև արժանապատվության վերկանագնման համար է պետք։
Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին

Կորյուն Մանուկյան