Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մոտ կես տարի կա, բայց գրեթե բոլոր հիմնական քաղաքական ուժերն ակտիվորեն նախապատրաստվում են այդ կարեւոր իրադարձությանը:
Արդեն այսօր պարզ է, որ ԱԺ–ի տեղերի համար հիմնական պայքարն ընթանալու է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ: Նրանցից մեկի կամ մյուսի հաղթանակն ու պարտությունը որոշելու են երկրի զարգացման տրամաբանությունը: Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա նրանք պետք է կողմնորոշվեն։
Թեև քաղաքական և վերլուծական դաշտը քննարկում է նրանց միջև հնարավոր դաշինքներն ու ապագա սրացումները, այնուհանդերձ պակաս կարևոր չէ փոքր կուսակցությունների գործոնը: Ավելին, կարող է լինել մի պահ, երբ հենց նրանց կաթիլը կորոշի երկրի ընթացքը:
Վստահաբար կարելի է ասել, որ կան կուսակցություններ, որոնք չեն էլ հանդգնի մասնակցել ընտրություններին: Դրանց թվում կարելի է հիշատակել Արշակ Սադոյանի, Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի ղեկավարած եւ այս կարգի մյուս կուսակցություններին: Բայց կան նաեւ կուսակցություններ, որոնք բավական մեծ հավակնություններ ունեն:
Բավական հետաքրքիր իրավիճակում է գտնվում Հայ հեղափոխական դաշնակցությունը: ՀՅԴ-ն տեսականորեն կարող է հաղթահարել հինգ տոկոսի արգելքը, բայց դրա համար չափազանց մեծ աշխատանք պետք է իրականացնել եւ վերականգնել անցած տարիների ընթացքում կորցրած հեղինակությունը: Պետք է անպայման նշել, որ Սերժ Սարգսյանի կոալիցիայում եղած կարճ ժամանակահատվածում ՀՅԴ-ն մեծ թվով համակիրներ կորցրեց: Չի կարելի բացառել նաեւ, որ ՀՅԴ-ն որոշի միանալ խոշոր խաղացողներից մեկին: Պարզ է, որ ՀՅԴ-ն մի շարք պատճառներով ՀԱԿ-ի կողքին չի կանգնի: Մնում է Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն: Եւ կարելի է կռահել, որ ՀՅԴ-ն ավելի շուտ կդաշնակցի ԲՀԿ-ին, քան ՀՀԿ-ին, բայց այս ծանր ընտրությունը ՀՅԴ-ին հավանաբար կդրդի ընտրություններին գնալ միայնակ, թեեւ դա մեծ ռիսկ է կորցնել տեղերը խորհրդարանում:
Բարդ ընտրության առաջ է կանգնած «Ժառանգությունը»: Այս կուսակցությունում տեղի ունեցած խժդժությունները ծանր հարված հասցրին Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած կուսակցությանը: Անկասկած, եթե Հովհաննիսյանն այս թիմով որոշի մասնակցել խորհրդարանական ընտրություններին միայնակ, ապա ձախողումը երաշխավորված կլինի: Չնայած «Ժառանգության» խմբակցությունը բավական ակտիվ է եւ հաճախ է ժողովրդի կողքին, բայց դա բավական չէ հինգ տոկոսի արգելքը հաղթահարելու համար: «Ժառանգությունը», ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի համագործակցել ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի կամ ՀԱԿ-ի հետ: Կարելի է կռահել, որ ՀՀԿ-ն այս ցուցակից անմիջապես դուրս կգա: Րաֆֆի Հովհաննսիյանի ընտրությունը լինելու է Գ. Ծառուկյանի և Լ. Տեր-Պետրոսյանի միջև: Ժամանակը ցույց կտա, թե որ ուղղությամբ կկողմնորոշվի Րաֆֆի Հովհաննիսյանը։
Որոշակի հավակնություններով դաշտ մտավ նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ինչը բավական գովելի է: Այս կուսակցությունը կարող էր դերակատարում ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում, բայց ստեղծվելուց մի քանի ամիս անց նրանց գործունեությունը սահմանափակվեց ԱՄՆ հերթական պաշտոնյային հանդիպելու և այդ մասին լրատվամիջոցներում ինտենսիվորեն տարածելու կամ, լրագրողական լեզվով ասած, «սլիվ» անելու պրակտիկայով: Այս կուսակցությունում հավաքվել են այնպիսի մարդիկ, որոնք երկար տարիներ գլխավորել են ՀՀՇ-ն եւ բավական մեծ փորձ ունեն ընտրությունների կազմակերպման հարցում: Կան մարդիկ, որոնց հասարակության լայն շրջանակներ վերաբերվում են հարգանքով ու կաջակցեն նրանց: Մյուս կողմից, սակայն, «Ազատ դեմոկրատների» վերնախավում պետք է շատ լավ հասկանան, որ «ԱՄՆ խնդրանքով Սերժ Սարգսյանը խոստացել է 5 տոկոս տալ մեզ» ինքնահանգստացնող ձևակերպումը ապագայում «քցվելու» ամենակարճ ճանապարհն է:
Փորձը ցույց է տալիս, որ այն կուսակցությունները, որոնք հույսը դնում են իշխանությունների «դաբրոյի» վրա՝ վերջում հայտնվում են կոտրած տաշտակի կամ ապամոնտաժված գովազդային վահանակի առաջ: Հարցրեք Գուրգեն Արսենյանին՝ կասի։ «Ազատ դեմոկրատները», հետևաբար, կա՛մ պետք է միանան որևէ խոշոր ուժի կամ մեկ այլ` փոքրի: Ընտրության տարբերակները շատ չեն` դարձյալ ՀՀԿ, ՀԱԿ, ԲՀԿ: Իսկ, արդյոք, նրանց այնտեղ սպասո՞ւմ են: Թերևս ԲՀԿ-ի պարագայում ինչ-որ լուծում երևում է` թեկուզ աղոտ: Չի բացառվում, որ «Ազատ դեմոկրատները» դաշինք կազմեն «Ժառանգության» հետ, բայց եթե նման մտադրություն կա, ապա դա պետք է արվեր մի քանի ամիս առաջ, իսկ հիմա արդեն ուշ է, եւ այս կուսակցությունների դաշիքն անգամ թույլ չի տա հայտնվել խորհրդարանում:
Ընտրություն պետք է կատարի «Հզոր հայրենիք» կուսակցությունը, որը ներկայացնում է ջավախահայերին: Այս կուսակցությունը բավական կայուն ընտրազանգվածի է տիրապետում, բայց կրկին միայնակ ընտրություններին մասնակցելու դեպքում ոչինչ չի շահի: «Հզոր հայրենիքի» ղեկավարները պետք է արագ կողմնորոշվեն, այլապես կկողմնորոշվեն նրանց համակիրները եւ կուսակցության ձայները կբաժանվեն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ, իսկ եթե ավելի անկեղծ լինենք, ապա հիմնականում ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, որքան էլ կուսակցության ղեկավարությունը իր աջակցությունը հայտնի ՀՀԿ-ին:
Ի՞նչ պետք է անեն փոքր կուսակցությունները

Արման Սահակյան