Լրահոս

27.03.2024 13:40

1 զոհ, 5 վիրավոր. Սառնակունք-Սիսիան ճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը հայտնվել է դաշտում

1 զոհ, 5 վիրավոր. Սառնակունք-Սիսիան ճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը հայտնվել է դաշտում

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Սառնակունք հատվածում բախվել են «Hyundai Elantra» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Սիսանի հիվանդանոցի բժիշկների շտապօգնության հերթապահ խմբերը:

Փրկարարները հոսանքազրկել ու գազազրկել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան: Բախման հետևանքով «Hyundai Elantra»-ի շարժիչը պոկվել, մի քանի մետր շպրտվել է, իսկ «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Վթարի փաստով Սիսանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։