Լրահոս

12.11.2011 14:07


ՀՀԿ պատգամավորները բացառել են Սերժ Սարգսյանի հնարավոր հրաժարականը

ՀՀԿ պատգամավորները բացառել են Սերժ Սարգսյանի հնարավոր հրաժարականը

Վերջին շրջանում լուրեր են պտտվում, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հնարավոր է հրաժարական տա՝ գնալով արտահերթ նախագահական ընտրությունների։ «7օր»-ը ՀՀԿ պատգամավորներից փորձել է ճշտել, թե որքանով է հնարավոր իրադարձությունների նման զարգացումը։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը բացառել է նման սցենարը՝ ասելով.

–Բացառում եմ 100 տոկոսով։ Նման բան չկա, նախադրյալներ չկան, որևէ հիմք չկա։ Ուղղակի չուզող մարդիկ են նման լուրեր տարածում։

Հանրապետական Հովհաննես Սահակյան իր հերթին այս տեղեկատվությունը անհեթեթություն է համարել և հավելել.

–Մեր ուղղությունը, քայլերի հերթականությունը մշտապես հանրությանը հայտնի ենք դարձնում և հրապարակային ենք գործում։ Ունենք այն, ինչ այսօր ունենք։ Դա անհեթեթություն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը