Քաղաքական

26.03.2024 21:29


Հայաստանի իշխանությունները փորձում են դուրս մղել Ռուսաստանին և երկիրը վերածել թուրքական վիլայեթի. Թաթուլ Պետրոսյան

Հայաստանի իշխանությունները փորձում են դուրս մղել Ռուսաստանին և երկիրը վերածել թուրքական վիլայեթի. Թաթուլ Պետրոսյան

Հայաստանի իշխանությունները փորձում են դուրս մղել Ռուսաստանին և երկիրը վերածել թուրքական վիլայեթի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։

Նա նշել է, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են Արեւմուտքի խամաճիկը դառնալու համար, մինչդեռ վերջինի համար, կարծում է, Թուրքիան վճռորոշ դեր է խաղում տարածաշրջանում։

«Հենց ռուս սահմանապահները հեռանան Հայաստանից, թուրքերը կասեն, որ պետք է նոր սահման գծել, քանի որ չկա Խորհրդային Միություն, հետևաբար չկան Հայաստանի նախկին սահմանները։ Փաշինյանն ասում է, որ դեռևս չկան սահմանազատման քարտեզներ: Ամեն դեպքի համար հիմք են ընդունելու ադրբեջանցիներին հարմար քարտեզ»,-նշել է գեներալ-մայորը։

Պետրոսյանն ընդգծել է, որ Հայաստանի շուրջ ներկա գործընթացները կարող են հանգեցնել վտանգավոր հետեւանքների:

«Սա կասեցնելու համար պետք է միավորել իշխանության հակառակորդների ջանքերը և հեռացնել նրանց։ Ժամանակ չունենք»,-հավելել է Թաթուլ Պետրոսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը