Կարծիք

25.03.2024 10:58


Միայն հասուն քաղաքական գործընթացն է կարող ռեժիմին տանել պարտության

Միայն հասուն քաղաքական գործընթացն է կարող ռեժիմին տանել պարտության

Ռեժիմն անցել է ռեպրեսիաների, եւ դա օրինաչափ է, այլ տարբերակ չունի։ Սակայն, ովքեր են թիրախում։

Թիրախները երկու տիպի է կարելի բաժանել.

1. Մահաբերին անձնական վիրավորանքներ տվողները,

2. Ուժային եղանակով դիմադրություն ցուցաբերելու հավակնությեւններ ունեցողները։

Երկու տարբերակում էլ քաղաքական բաղադրիչը բացակայում է եւ չի կարող մոբիլիզացնել լայն հանրությանը։

Ռեժիմի իրական հոգեւարքը, որի սոցիալական պատվերը թեւածում է օդում, կսկսվի, եւ դրական արդյունքի կբերի, երբ ձեւավորվի քաղաքական օրակարգ եւ քաղաքական դիսկուրս։ Միայն հասուն քաղաքական գործընթացն է կարող ռեժիմին տանել պարտության։

Մնացած տարբերակները լուսանցքից դուրս են հայտնվում, ու պետք չի ժողովրդին մեղադրել, որ հայհոյանքները կամ զինված պայքարը նրան ոտքի չի բարձրացնում։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը