Լրահոս

25.03.2024 07:32

Մարտունիում ու Հրազդանում ներկայացրել ենք ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մեր տեսլականը․ Սաղաթելյան

Մարտունիում ու Հրազդանում ներկայացրել ենք ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մեր տեսլականը․ Սաղաթելյան

Մարտի 23-ին և 24-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ հանդիպումներ ենք ունեցել Հրազդան և Մարտունի քաղաքներում:

Ներկայացրել ենք Տավուշում հայկական զորքերի ետքաշման երկարաժամկետ ու խորքային բոլոր հետևանքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը

«Լսել ենք մեր քաղաքացիների բազմաթիվ մտահոգություններն ու առաջարկները, քննարկել օրվա իշխանության առաջարկած վտանգավոր օրակարգերին հանրային դիմադրության ցուցաբերելու կարևորությունը, ներկայացրել ստեղծված ճգնաժամը հաղթահարելուն ուղված մեր տեսլականը»,-գրել է պատգամավորը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։