Կարծիք

24.03.2024 15:49


Ահաբեկչություն Մերձմոսկվայում. ի՞նչ է այս պահին հայտնի

Ահաբեկչություն Մերձմոսկվայում. ի՞նչ է այս պահին հայտնի

Ուրբաթ օրը սարսափելի ահաբեկչություն է տեղի ունեցել մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլում»։ Ահաբեկիչները ներխուժել են համերգասրահ` «Պիկնիկ»

խմբի ելույթից առաջ։ Կրակ ու հրդեհ է սկսվել։ Ավելի քան 150 զոհ և տասնյակ վիրավորներ կան սարսափելի ողբերգության հետևանքով: Այս ահաբեկչությունը 21-րդ դարի ամենասարսափելիներից մեկն է ։

Ընդհանուր առմամբ, ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 11 մարդ: Ռուսական ուժային կառույցների ներկայացուցիչները հայտարարել են, որ ահաբեկիչները շփումներ են ունեցել ուկրաինական հատուկ ծառայությունների հետ: Այս պահին հայտնի է, որ Բրյանսկի շրջանում ձերբակալվել են չորս կատարողները ՝ նրանք, ովքեր ուղղակիորեն կրակ են բացել և հրդեհել «Կրոկուս Սիթի Հոլը»: Ամենայն հավանականությամբ, ահաբեկիչները, փորձելով թաքնվել, շարժվել են դեպի Ուկրաինայի սահման, որտեղ, նախնական տվյալներով նրանց համար ուկրաինական կողմից պատուհան է պատրաստվել` պետական սահմանը հատելու համար։ Այդ մասին իր ուղերձում նշել է Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը:

Համացանցում տարածվում են կասկածյալների հարցաքննությունների տեսագրությունները,ահաբեկիչները կամ վատ են խոսում ռուսերենով, կամ ընդհանրապես չեն տիրապետում ռուսաց լեզվին: Նախնական տվյալներով ՝ ահաբեկիչները Տաջիկստանի քաղաքացիներ են ։ Նրանցից մեկը հայտնել է, որ մարդկանց գնդակահարելու հանձնարարություն է ստացել ոմն քարոզիչից` տելեգրամյան ալիքի միջոցով, դրա համար նրան կես միլիոն ռուբլի են խոստացել ։

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վ.Զելենսկին հանդես է եկել հայտարարությամբ ՝ Ռուսաստանին մեղադրելով ահաբեկչության մեջ: Ոչ մի կաթիլ կարեկցանք ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների հանդեպ նրա խոսքում չեն եղել։ Հայտարարությունը նման էր արդարանալու և բոլոր կասկածները իրենից հեռացնելու խղճուկ փորձի։ Հավաքական արևմուտքի երկրների ներկայացուցիչների համառ հայտարարությունների ֆոնին ահաբեկչական կազմակերպության՝ ԴԱԻՇ-ի զինյալների ներգրավվածության մասին, նրանք իրենց հայացքները հեռացնում են այն փաստից, որ ահաբեկիչները փորձել են թաքնվել Ուկրաինայում, Կիևի ռեժիմի փոխկապակցվածությունն ավելի ու ավելի հավանական է թվում:Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան շաբաթներ առաջ զգուշացրել են Ռուսաստանում գտնվող իրենց քաղաքացիներին հնարավոր ահաբեկչությունների մասին:

Պետք չէ մոռանալ, որ նրանք, ովքեր գործ ունեն ահաբեկիչների հետ, իրենք են այդպիսին։ Նույնիսկ այն դեպքում, երբ խոսքը գնում է ամբողջ պետության մասին։ Թե ինչ հետևանքներ կլինեն ահաբեկչության կազմակերպիչների և համապատասխան երկրների հետ,ընդամենը կռահել է պետք։

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը