Քաղաքական

23.03.2024 15:27


Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Թուրքիա է. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Թուրքիա է. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Այսօր ինչ կա Ոսկեպարում, դա ոսկեպարցու խնդիրը չէ, դա հայ մարդու խնդիրն է: Այս մասին Հրազդանում քաղաքացիների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Ոսկեպարն ու Տավուշի միայն ոսկեպարցիներինը ու տավուշեցիներինը չի, դա մեր ժողովրդինն է: Չտալու բանաձևը հետևյալն է՝ համահայկական և համազգային դիմադրություն: Եթե ուզում ենք հայրենիք ունենալ, ժողովուրդը պետք է պատրաստ լինի այդ հայրենիքը պաշտպանելու, իսկ իշխանությունը դա կազմակերպելու»,-նշեց նա:

Նշենք, որ հանդիպումը քաղաքացիների հետ տեղի է ունենում Հրազդանի Դրամատիկական Թատրոնում։ Մասնակցում են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը, Արթուր Խաչատրյանը և Աշոտ Սիմոնյանը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը