Լրահոս

23.03.2024 15:11

«Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ բախվել են ՊՆ ծառայողների «Opel»-ները․ վիրավորներ կան

«Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ բախվել են ՊՆ ծառայողների «Opel»-ները․ վիրավորներ կան

Մարտի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մելիք Ն․-ի վարած «Opel» մակնիշի և Երևանի բնակիչ 41-ամյա Արման Ի․-ի վարած «Opel» ամկնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մելիք Ն․-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Նարեկ Շ․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Նարեկ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ 2 վարորդները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։