Yerevan today-ը արունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը
16․05․2018թ․, ելույթ՝ Սփյուռքի նախարարությունում
Խոստում- Այսօր Հայաստանի սահմանադրությամբ սահմանված են որոշ օրինագծեր, որոնք ըստ էության խոչընդոտում են սփյուռքի ներուժի ներգրավումը պետական կառավարման համակարգում: Եվ հատկապես, այս նոր իրավիճակում մենք պետք է լրջորեն մտածենք այդ խնդրի մասին, որը սահմանադրական խնդիր է և մեկ օրում չի լուծվի, բայց պետք է հնարավորինս արագ զբաղվենք այդ խնդրի լուծման ուղղությամբ: Պետք է փորձենք խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ:
Սփյուռքի ներկայացուցիչները պետք իրենց ավելի ու ավելի ինտեգրված զգան Հայաստանում, պետք է զգան, որ իրենց ձայնը լսելի է, պետք է զգան իրենց լիարժեք շահառու և պոտենցիալ քաղաքացի: Եվ սփյուռքի նախարարությունը պետք է ապահովի այդ դաշտը, այդ հարթակը, որը առանց չափազանցության ռազմավարական առաջնահերթություն է մեր կառավարության համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ի վիճակի լինի իր շուրջ համախմբել ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև սփյուռքի ներկայացուցիչներին:
Խոստում - Հայրենադարձության առավել մեծ ծավալներ ապահովելու համար մենք պետք է հնարավորություն ունենանք Հայաստանի պետական կառավարման գործերում ներգրավվել սփյուռքի մեր հայրենակիցներին, սփյուռքի լավագույն ներուժը:
Խոստում - Հայաստանի նոր իշխանությունների համար չափազանց կարևոր է, որ հայության համար երկիրը դառնա համախմբման կենտրոն: Հայրենադարձությունը մենք պատկերացնում ենք Հայաստանը հնարավորությունների երկիր դարձնելով։
Իրական պատկեր - Վերջին 6 տարվա ընթացքում շատ քիչ թվով սփյուռտքահայեր են ներգրավվել Հայաստանի Հանրապետության կառավարման մարմիններում։ Նրանց թվում է Ավետիք Էլոյանը․ նա սովորել է Հայաստանում, Մոսկվայում, վերապատրաստվել Ֆրանսիայում, Հնդկաստանում, ճարտարապետական գիտությունների թեկնածու է։ Մինչ հեղափոխությունը գործում էր ԱՄՆ-ում, այնտեղ հիմնադրել և ղեկավարել է «Էլոյան արքիթեքթս» ճարտարապետական արվեստանոցը։ Հեղափոխությունից հետո՝ 2018թ․ հունիսին, նշանակվեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Ամիսներ անց՝ 2019թ․ հունվարին, ազատվեց աշխատանքից՝ առանց բացատրության։ Մի քանի օր անց՝ 2019թ․փետրվարին, նշանակվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական։ 2020թ․ ապրիլի 30-ին ազատվեցնաև այդ պաշտոնից։
Դժվար է նաև նշելը, թե Նիկոլ Փաշինյանը աշխատանքի համար ներգրավել է Սփյուռքի լավագույն ներուժը։ 2019թ․ հունիսի 14-ին Սփյուռքի հանձնակատար նշանակվեց Զարեհ Սինանյանը, որը բերվեց ԱՄՆ-ից։ Զարեհ Սինանյանի գրեթե բոլոր այցերը Սփյուռք սկանդալներով են հայտնի, մշտապես սփյուռքյան գործիչների հետ փոխադարձ վիրավորանքներով են, ինչի մասին բազմաթիվ տեսանյութեր կան համացանցում։
2018թ․ հուլիսի 10-ին քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ նշանակվեց Տաթևիկ Ռևազյանը, որը հրավիրվեց Հայաստան Դանիայից։ Նա ներկայացվեց որպես բիզնես կառավարման և կազմակերպչական հաղորդակցության մասնագետ, աշխատել էր Կոպենհագենի ավիացիայի ոլորտում։
Նրա գործունեության ընթացքում՝ 2020թ․ հունիս ամսից, Հայաստանում գրանցված ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության «սև ցուցակում»: Եվրոպական կողմը ստուգումներ էր իրականացրել ՀՀ քաղավիացիայի կոմիտեում և մի շարք հայկական ավիաընկերություններում և թերություններ հայտնաբերել, հատկապես՝ թռիչքային անվտանգության ուղղությամբ․ դրանք չեն համապատասխանում թռիչքային անվտանգության եվրոպական ստանդարտներին և ըստ այդմ՝ իրավունք չունեն կոմերցիոն նպատակներով մտնել ԵՄ օդային տարածք:
Այս իրադարձությունից երկու տարի անց՝ 2022 թվականի հունիսի 13-ին, Տաթևիկ Ռևազյանն ազատվեց աշխատանքից։ Նշենք, սակայն, որ մինչ օրս Հայաստանը դեռ չի հանվել սև ցուցակից․ համաձայն Եվրահանձնաժողովի, Հայաստանը թերությունների վերացման հարցում առաջընթաց չունի։
Խոստում - Քաղաքականությունը պետք է առաջին հերթին լինի բովանդակության պայքար և փողի դերը պետք է լինի երկրորդական և նման իրավիճակ հաստատելու իրական հնարավորություն կա, որովհետև հենց այս սկզբունքն էր դրված Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հիմքում։ Քաղաքականությունը պետք է ֆինանսավորվի ոչ թե առանձին անհատների, այլ հարյուրավոր, հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիների կողմից, որովհետև հենց նրանք պետք է լինեն քաղաքականության պատվիրատուն։
Իրական պատկեր - 07․03․2024թ․ «Սիվիլնեթը» հրապարակեց հետաքննություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022թ․ ստացած նվիրատվությունների մասին, որոնք շատ կասկածելի ծագում ունեն։
Մասնավորապես, նշված թվականին ՔՊ-ն ստացել է շուրջ 170 մլն դրամի նվիրատվություն, ինչը կուսակցության տարեկան ֆինանսավորման ավելի քան մեկ երրորդն է: Հետաքննությունը պարզել է, որ կուսակցությանը նվիրատվություն կատարած բազմաթիվ անձինք ասել են, որ երբեք նվիրատվություն չեն կատարել։
Օրինակ, Չարենցավանի ավագանու անդամ Լիլիթ Հարոյանը, ըստ ՔՊ-ի, 1 մլն դրամ է նվիրատվություն արել, այնինչ նա մամուլին նշել է, որ այդ տարի եկամուտ չի ունեցել։ Ասել է, որ նվիրատվություն չի արել։ Պատահական սկզբունքով զանգել են 31 նվիրատուի, որոնցից 15-ն ասել է, որ չի նվիրաբերել, իսկ մյուս մասը խուսափել են պատասխանից կամ ասել, որ չեն հիշում: Հայաստանի տասը առանձին քաղաքներում ավագանու առնվազն տասը թեկնածու նույն օրը փոխանցել է ճիշտ նույնքան գումար: 26-ի դեպքում նվիրատվությունները կազմել են նվիրատուների տարեկան եկամտի և ընդհանուր խնայողությունների առնվազն կեսը՝ ելնելով նրանց ունեցվածքի հայտարարագրերից։ Չորս նվիրատվություն գերազանցել է մեկ անձի համար անհատական նվիրատվությունների օրենքով սահմանված առավելագույն շեմը՝ 2,5 մլն դրամը։
Արենիի ավագանու անդամ և դպրոցի ուսուցիչ Վաչե Խաչատրյանը տարակուսանք հայտնեց, որ կարող էր 1 մլն դրամի նվիրատվություն կատարել՝ հաշվի առնելով իր աշխատավարձը․«Ես աշխատում եմ դպրոցում, հազիվ եմ ծայրը ծայրին հասցնում»։
30․01․2024թ․, Infocom-ը հրապարակեց հետաքննություն։ 2023թ․ հուլիսի 31-ին ՔՊ-ն դրամահավաք էր կատարել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի համար, որին, հայտարարվեց, հավաքագրվել է շուրջ 510 մլն դրամ։ Մամուլը ՔՊ-ին էր դիմել նվիրատուների ցանկը ստանալու համար, կուսակցությունը մերժել էր, դիմել էին դատարան․ դատական փուլում, արդեն, տվել էր ցուցակը։
Նվիրատվությունը կատարած անձանց թիվը 996 է։ Մեկ անձի կողմից արվող նվիրատվության օրենքով թույլատրելի առավելագույն չափը 2.5 մլն դրամն է։ ՔՊ նախընտրական քարոզարշավի նվիրատվությունների գերակշիռ մասը՝ 87 տոկոսը, հավաքվել է 1 մլն դրամ և ավելի փոխանցումների արդյունքում, որոնցից մոտ 70 տոկոսը՝ 2.5 մլն դրամ նվիրաբերած 140 անձանց անուններով։ Կայքն ուսումնասիրել և նույնականացրել է 1 մլն դրամը գերազանցող նվիրատվություն կատարած գրեթե բոլոր անձանց։
1-ից 2.5 մլն դրամ նվիրաբերած անձինք ապրում են իրար մոտ հասցեներում։
Մեծ գումարներ են նվիրաբերել բիզնես գործունեությամբ զբաղվող խոշոր ընկերություններին փոխկապակցված անձինք։ 2.5 մլն դրամ փոխանցած 140 նվիրատուներից առնվազն 8-ը աշխատում են Հայաստանում ռեստորանային ոլորտի հայտնի ընկերություններից մեկում՝ «Երեմյան փրոջեքթսում»:
Խոշոր նվիրատուներ են պաշտոնյաները, ավագանու թեկնածուները, ներկայիս անդամները և նրանց փոխկապակցված անձինք։
Քաղաքացիների մեծ մասը նշել է, որ գումար չի փոխանցել ՔՊ-ին կամ ասել է՝ չի հիշում և այլն։ Քաղաքացիների տվյալները, համաձայն հետաքննության, օգտագործվել են՝ առանց նրանց իմացության ՔՊ-ին գումար փոխանցելու համար։
Նիկոլ Փաշինյանի խոստումը, թե «Քաղաքականությունը պետք է ֆինանսավորվի ոչ թե առանձին անհատների, այլ հարյուրավոր, հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիների կողմից», փաստորեն, տապալվել է։ Համաձայն մամուլի բացահայտումների՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում դրամահավաքների, հանգանակությունների իմիտացիա է արվել։
03․07․2019թ․, Խորհրդակցություն՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման, ոլորտում առկա խնդիրների լուծման վերաբերյալ
Խոստում - Այն, որ Հայաստանից և դեպի Հայաստան պետք է թռիչքներ ունենան ՀՀ դրոշով օդանավեր, դա ինձ համար կասկածից վեր է: Իհարկե, առաջին հերթին մեր խնդիրը պետք է լինի չխաթարել քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեությունը և համոզված լինել, որ կայացրած որոշումների և որդեգրված քաղաքականությունների արդյունքում մենք չենք ունենալու այն նույն իրավիճակը, ինչ ունեցել ենք «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա» ավիաընկերությունների դեպքում, որոնց ճակատագիրը, որոնց հետ տեղի ունեցածը հսկայական հարված է հասցրել Հայաստանի քաղաքացիական ավիացիային և այս ոլորտում Հայաստանի Հանրապետության ինքնավստահությանը:
25․01․2020թ․ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Հայաստանին պետք է ազգային ավիափոխադրող, բայց պետք է հասկանանք՝ իսկ դա ո՞նց պետք է ապահովենք: Մենք պետք է փող դնենք, ազգային ավիափոխադրող ստեղծենք, որը 3 տարի անց կսնանկանա, գլխներիս կդառնա նոր «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա՞»»:
Իրական պատկեր - 2022թ․ հունիսի 10-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Fly Arna ընկերության պաշտոնական բացման արարողությանը։ Այն անվանվեց Հայաստանի ազգային ավիափոխադրող, չնայած երեք բաժնետեր ուներ, որոնցից ամենախոշորն արաբական ընկերությունն էր։ 2023թ․ դեկտեմբերի 1-ին, սակայն, մամուլը գրեց, որ Fly Arna ընկերությունը դադարեցնում է թռիչքները, քանի որ ունի կազմակերպչական և ֆինանսական խնդիրներ։
էկոնոմիկայի՝ այդ ժամանակվա նախարար Վահան Քերոբյանը հաստատեց ընկերությունում ֆինանսական խնդիրների առկայությունը՝ հավելելով, որ այն կկարգավորվի։
Կառավարության ֆինանսական միջամտության արդյունքում ընկերությւոնը որոշ ժամանակ ևս թռիչքներ ունեցավ, սակայն նախկինում ունեցած երկու ինքնաթիռներից ընդամենը մեկով, քանի որ երկու «Airbus A320» օդանավերից մեկը հանվել էր հայկական ռեգիստրից։
Հայաստանի ազգային ավիաուղիներ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը վերջին թռիչքն իրականացրել է այս տարվա հունվարի 16-ին: 29․01․2024թ․ ընկերությունը հայտարարեց, որ թռիչքները դադարեցված են․«Fly Arna ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով։ Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում ծառայությունները հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ»։
19․03․2024թ․ տարածքային կառավարման և ենթակառուցվածների փոխնախարար Արմեն Սիմոնյանը խորհրդարանում հայտարարեց, որ «Ֆլայ Արնա»-ի լիցենզիան կասեցված է։ Արմեն Սիմոնյանն ասաց, որ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչև վեց ամիս ժամկետով կասեցվում է․ «Եթե վեց ամսվա ընթացքում այդ օդանավը չներգրավվի, ապա լիցենզիայի գործունեությունը կդադարեցվի»։ Փոխնախարարն ասաց, որ պատճառը ֆինանսական է։
20․03․2024թ․ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Ֆլայ Առնա»-ի վերաբերյալ հարցին, ասաց․ «Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է»:
Նշենք․ որ ՀՀ կառավարության՝ 04․10․2021թ․ որոշմամբ, պետական բյուջեից Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին էր հատկացվել 4 մլրդ 733 մլն 720 հազար դրամ (շուրջ 12 միլիոն դոլար)՝ «Ֆլայ Արնա» ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով։ Կառավարությունը ձեռք էր բերել ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրինմամբ:
05.08.2019թ․, ելույթ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
Խոստում - Արցախը Հայաստան է և վերջ։
Իրական պատկերը - Այս հայտարարությունից մեկ տարի անց՝ 27․09․2020թ․, Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա։Պատերազմը տևեց 44 օր, որից արդյունքում՝ 2020թ․ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիոն պայմանագիր: Արցախի վրա հարձակման որպես պատճառ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշում էր նաև Նիկոլ Փաշինյանի վերոհիշյալ հայտարարությունը։
«Արցախը Հայաստան է և վերջ» ասող Նիկոլ Փաշինյանը 2022թ․ հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, 2023թ․ հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում, Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Իսկ 2023թ․ սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հերթական հարձակումը գործեց Արցախի վրա, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով և ասաց, որ Հայաստանն Արցախին չի օգնի՝ պատերազմի մեջ չներքաշվելու համար, այլ միայն կհետևի զարգացումներին և Հայաստանի ժողովրդին տեղյակ կպահի։
2020թ․ սեպտեմբերի վերջին, մինչ հոկտեմբերի 5-ն Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ դատարկվեց։
Արցախը Հայաստան համարող իշխանությունը բազմիցս դեմ է հանդես եկել նաև Արցախի ինքնորոշման իրավունքին, իսկ 2020թ․ պատերազմից հետո այդ հարցը բանակցություններում չի բարձրացվել։
ՏԵՂԵԿԱՆՔ № 42՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար
Yerevan today-ը արունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը
16․05․2018թ․, ելույթ՝ Սփյուռքի նախարարությունում
Խոստում- Այսօր Հայաստանի սահմանադրությամբ սահմանված են որոշ օրինագծեր, որոնք ըստ էության խոչընդոտում են սփյուռքի ներուժի ներգրավումը պետական կառավարման համակարգում: Եվ հատկապես, այս նոր իրավիճակում մենք պետք է լրջորեն մտածենք այդ խնդրի մասին, որը սահմանադրական խնդիր է և մեկ օրում չի լուծվի, բայց պետք է հնարավորինս արագ զբաղվենք այդ խնդրի լուծման ուղղությամբ: Պետք է փորձենք խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ:
Սփյուռքի ներկայացուցիչները պետք իրենց ավելի ու ավելի ինտեգրված զգան Հայաստանում, պետք է զգան, որ իրենց ձայնը լսելի է, պետք է զգան իրենց լիարժեք շահառու և պոտենցիալ քաղաքացի: Եվ սփյուռքի նախարարությունը պետք է ապահովի այդ դաշտը, այդ հարթակը, որը առանց չափազանցության ռազմավարական առաջնահերթություն է մեր կառավարության համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ի վիճակի լինի իր շուրջ համախմբել ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև սփյուռքի ներկայացուցիչներին:
07.06.2018թ․, ելույթ խորհրդարանում
Խոստում - Հայրենադարձության առավել մեծ ծավալներ ապահովելու համար մենք պետք է հնարավորություն ունենանք Հայաստանի պետական կառավարման գործերում ներգրավվել սփյուռքի մեր հայրենակիցներին, սփյուռքի լավագույն ներուժը:
11․04․2019թ․, Ստրասբուրգի հայ համայնքի հետ հանդիպում
Խոստում - Հայաստանի նոր իշխանությունների համար չափազանց կարևոր է, որ հայության համար երկիրը դառնա համախմբման կենտրոն: Հայրենադարձությունը մենք պատկերացնում ենք Հայաստանը հնարավորությունների երկիր դարձնելով։
Իրական պատկեր - Վերջին 6 տարվա ընթացքում շատ քիչ թվով սփյուռտքահայեր են ներգրավվել Հայաստանի Հանրապետության կառավարման մարմիններում։ Նրանց թվում է Ավետիք Էլոյանը․ նա սովորել է Հայաստանում, Մոսկվայում, վերապատրաստվել Ֆրանսիայում, Հնդկաստանում, ճարտարապետական գիտությունների թեկնածու է։ Մինչ հեղափոխությունը գործում էր ԱՄՆ-ում, այնտեղ հիմնադրել և ղեկավարել է «Էլոյան արքիթեքթս» ճարտարապետական արվեստանոցը։ Հեղափոխությունից հետո՝ 2018թ․ հունիսին, նշանակվեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Ամիսներ անց՝ 2019թ․ հունվարին, ազատվեց աշխատանքից՝ առանց բացատրության։ Մի քանի օր անց՝ 2019թ․փետրվարին, նշանակվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական։ 2020թ․ ապրիլի 30-ին ազատվեց նաև այդ պաշտոնից։
Դժվար է նաև նշելը, թե Նիկոլ Փաշինյանը աշխատանքի համար ներգրավել է Սփյուռքի լավագույն ներուժը։ 2019թ․ հունիսի 14-ին Սփյուռքի հանձնակատար նշանակվեց Զարեհ Սինանյանը, որը բերվեց ԱՄՆ-ից։ Զարեհ Սինանյանի գրեթե բոլոր այցերը Սփյուռք սկանդալներով են հայտնի, մշտապես սփյուռքյան գործիչների հետ փոխադարձ վիրավորանքներով են, ինչի մասին բազմաթիվ տեսանյութեր կան համացանցում։
2018թ․ հուլիսի 10-ին քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ նշանակվեց Տաթևիկ Ռևազյանը, որը հրավիրվեց Հայաստան Դանիայից։ Նա ներկայացվեց որպես բիզնես կառավարման և կազմակերպչական հաղորդակցության մասնագետ, աշխատել էր Կոպենհագենի ավիացիայի ոլորտում։
Նրա գործունեության ընթացքում՝ 2020թ․ հունիս ամսից, Հայաստանում գրանցված ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության «սև ցուցակում»: Եվրոպական կողմը ստուգումներ էր իրականացրել ՀՀ քաղավիացիայի կոմիտեում և մի շարք հայկական ավիաընկերություններում և թերություններ հայտնաբերել, հատկապես՝ թռիչքային անվտանգության ուղղությամբ․ դրանք չեն համապատասխանում թռիչքային անվտանգության եվրոպական ստանդարտներին և ըստ այդմ՝ իրավունք չունեն կոմերցիոն նպատակներով մտնել ԵՄ օդային տարածք:
Այս իրադարձությունից երկու տարի անց՝ 2022 թվականի հունիսի 13-ին, Տաթևիկ Ռևազյանն ազատվեց աշխատանքից։ Նշենք, սակայն, որ մինչ օրս Հայաստանը դեռ չի հանվել սև ցուցակից․ համաձայն Եվրահանձնաժողովի, Հայաստանը թերությունների վերացման հարցում առաջընթաց չունի։
07․06․2018, ելույթ խորհրդարանում
Խոստում - Քաղաքականությունը պետք է առաջին հերթին լինի բովանդակության պայքար և փողի դերը պետք է լինի երկրորդական և նման իրավիճակ հաստատելու իրական հնարավորություն կա, որովհետև հենց այս սկզբունքն էր դրված Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հիմքում։ Քաղաքականությունը պետք է ֆինանսավորվի ոչ թե առանձին անհատների, այլ հարյուրավոր, հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիների կողմից, որովհետև հենց նրանք պետք է լինեն քաղաքականության պատվիրատուն։
Իրական պատկեր - 07․03․2024թ․ «Սիվիլնեթը» հրապարակեց հետաքննություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022թ․ ստացած նվիրատվությունների մասին, որոնք շատ կասկածելի ծագում ունեն։
Մասնավորապես, նշված թվականին ՔՊ-ն ստացել է շուրջ 170 մլն դրամի նվիրատվություն, ինչը կուսակցության տարեկան ֆինանսավորման ավելի քան մեկ երրորդն է: Հետաքննությունը պարզել է, որ կուսակցությանը նվիրատվություն կատարած բազմաթիվ անձինք ասել են, որ երբեք նվիրատվություն չեն կատարել։
Օրինակ, Չարենցավանի ավագանու անդամ Լիլիթ Հարոյանը, ըստ ՔՊ-ի, 1 մլն դրամ է նվիրատվություն արել, այնինչ նա մամուլին նշել է, որ այդ տարի եկամուտ չի ունեցել։ Ասել է, որ նվիրատվություն չի արել։ Պատահական սկզբունքով զանգել են 31 նվիրատուի, որոնցից 15-ն ասել է, որ չի նվիրաբերել, իսկ մյուս մասը խուսափել են պատասխանից կամ ասել, որ չեն հիշում: Հայաստանի տասը առանձին քաղաքներում ավագանու առնվազն տասը թեկնածու նույն օրը փոխանցել է ճիշտ նույնքան գումար: 26-ի դեպքում նվիրատվությունները կազմել են նվիրատուների տարեկան եկամտի և ընդհանուր խնայողությունների առնվազն կեսը՝ ելնելով նրանց ունեցվածքի հայտարարագրերից։ Չորս նվիրատվություն գերազանցել է մեկ անձի համար անհատական նվիրատվությունների օրենքով սահմանված առավելագույն շեմը՝ 2,5 մլն դրամը։
Արենիի ավագանու անդամ և դպրոցի ուսուցիչ Վաչե Խաչատրյանը տարակուսանք հայտնեց, որ կարող էր 1 մլն դրամի նվիրատվություն կատարել՝ հաշվի առնելով իր աշխատավարձը․ «Ես աշխատում եմ դպրոցում, հազիվ եմ ծայրը ծայրին հասցնում»։
30․01․2024թ․, Infocom-ը հրապարակեց հետաքննություն։ 2023թ․ հուլիսի 31-ին ՔՊ-ն դրամահավաք էր կատարել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի համար, որին, հայտարարվեց, հավաքագրվել է շուրջ 510 մլն դրամ։ Մամուլը ՔՊ-ին էր դիմել նվիրատուների ցանկը ստանալու համար, կուսակցությունը մերժել էր, դիմել էին դատարան․ դատական փուլում, արդեն, տվել էր ցուցակը։
Նվիրատվությունը կատարած անձանց թիվը 996 է։ Մեկ անձի կողմից արվող նվիրատվության օրենքով թույլատրելի առավելագույն չափը 2.5 մլն դրամն է։ ՔՊ նախընտրական քարոզարշավի նվիրատվությունների գերակշիռ մասը՝ 87 տոկոսը, հավաքվել է 1 մլն դրամ և ավելի փոխանցումների արդյունքում, որոնցից մոտ 70 տոկոսը՝ 2.5 մլն դրամ նվիրաբերած 140 անձանց անուններով։ Կայքն ուսումնասիրել և նույնականացրել է 1 մլն դրամը գերազանցող նվիրատվություն կատարած գրեթե բոլոր անձանց։
Քաղաքացիների մեծ մասը նշել է, որ գումար չի փոխանցել ՔՊ-ին կամ ասել է՝ չի հիշում և այլն։ Քաղաքացիների տվյալները, համաձայն հետաքննության, օգտագործվել են՝ առանց նրանց իմացության ՔՊ-ին գումար փոխանցելու համար։
Նիկոլ Փաշինյանի խոստումը, թե «Քաղաքականությունը պետք է ֆինանսավորվի ոչ թե առանձին անհատների, այլ հարյուրավոր, հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիների կողմից», փաստորեն, տապալվել է։ Համաձայն մամուլի բացահայտումների՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում դրամահավաքների, հանգանակությունների իմիտացիա է արվել։
03․07․2019թ․, Խորհրդակցություն՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման, ոլորտում առկա խնդիրների լուծման վերաբերյալ
Խոստում - Այն, որ Հայաստանից և դեպի Հայաստան պետք է թռիչքներ ունենան ՀՀ դրոշով օդանավեր, դա ինձ համար կասկածից վեր է: Իհարկե, առաջին հերթին մեր խնդիրը պետք է լինի չխաթարել քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեությունը և համոզված լինել, որ կայացրած որոշումների և որդեգրված քաղաքականությունների արդյունքում մենք չենք ունենալու այն նույն իրավիճակը, ինչ ունեցել ենք «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա» ավիաընկերությունների դեպքում, որոնց ճակատագիրը, որոնց հետ տեղի ունեցածը հսկայական հարված է հասցրել Հայաստանի քաղաքացիական ավիացիային և այս ոլորտում Հայաստանի Հանրապետության ինքնավստահությանը:
25․01․2020թ․ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Հայաստանին պետք է ազգային ավիափոխադրող, բայց պետք է հասկանանք՝ իսկ դա ո՞նց պետք է ապահովենք: Մենք պետք է փող դնենք, ազգային ավիափոխադրող ստեղծենք, որը 3 տարի անց կսնանկանա, գլխներիս կդառնա նոր «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա՞»»:
Իրական պատկեր - 2022թ․ հունիսի 10-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Fly Arna ընկերության պաշտոնական բացման արարողությանը։ Այն անվանվեց Հայաստանի ազգային ավիափոխադրող, չնայած երեք բաժնետեր ուներ, որոնցից ամենախոշորն արաբական ընկերությունն էր։ 2023թ․ դեկտեմբերի 1-ին, սակայն, մամուլը գրեց, որ Fly Arna ընկերությունը դադարեցնում է թռիչքները, քանի որ ունի կազմակերպչական և ֆինանսական խնդիրներ։
էկոնոմիկայի՝ այդ ժամանակվա նախարար Վահան Քերոբյանը հաստատեց ընկերությունում ֆինանսական խնդիրների առկայությունը՝ հավելելով, որ այն կկարգավորվի։
Կառավարության ֆինանսական միջամտության արդյունքում ընկերությւոնը որոշ ժամանակ ևս թռիչքներ ունեցավ, սակայն նախկինում ունեցած երկու ինքնաթիռներից ընդամենը մեկով, քանի որ երկու «Airbus A320» օդանավերից մեկը հանվել էր հայկական ռեգիստրից։
Հայաստանի ազգային ավիաուղիներ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը վերջին թռիչքն իրականացրել է այս տարվա հունվարի 16-ին: 29․01․2024թ․ ընկերությունը հայտարարեց, որ թռիչքները դադարեցված են․ «Fly Arna ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով։ Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում ծառայությունները հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ»։
19․03․2024թ․ տարածքային կառավարման և ենթակառուցվածների փոխնախարար Արմեն Սիմոնյանը խորհրդարանում հայտարարեց, որ «Ֆլայ Արնա»-ի լիցենզիան կասեցված է։ Արմեն Սիմոնյանն ասաց, որ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչև վեց ամիս ժամկետով կասեցվում է․ «Եթե վեց ամսվա ընթացքում այդ օդանավը չներգրավվի, ապա լիցենզիայի գործունեությունը կդադարեցվի»։ Փոխնախարարն ասաց, որ պատճառը ֆինանսական է։
20․03․2024թ․ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Ֆլայ Առնա»-ի վերաբերյալ հարցին, ասաց․ «Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է»:
Նշենք․ որ ՀՀ կառավարության՝ 04․10․2021թ․ որոշմամբ, պետական բյուջեից Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին էր հատկացվել 4 մլրդ 733 մլն 720 հազար դրամ (շուրջ 12 միլիոն դոլար)՝ «Ֆլայ Արնա» ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով։ Կառավարությունը ձեռք էր բերել ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրինմամբ:
05.08.2019թ․, ելույթ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
Խոստում - Արցախը Հայաստան է և վերջ։
Իրական պատկերը - Այս հայտարարությունից մեկ տարի անց՝ 27․09․2020թ․, Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա։ Պատերազմը տևեց 44 օր, որից արդյունքում՝ 2020թ․ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիոն պայմանագիր: Արցախի վրա հարձակման որպես պատճառ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշում էր նաև Նիկոլ Փաշինյանի վերոհիշյալ հայտարարությունը։
«Արցախը Հայաստան է և վերջ» ասող Նիկոլ Փաշինյանը 2022թ․ հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, 2023թ․ հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում, Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Իսկ 2023թ․ սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հերթական հարձակումը գործեց Արցախի վրա, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով և ասաց, որ Հայաստանն Արցախին չի օգնի՝ պատերազմի մեջ չներքաշվելու համար, այլ միայն կհետևի զարգացումներին և Հայաստանի ժողովրդին տեղյակ կպահի։
2020թ․ սեպտեմբերի վերջին, մինչ հոկտեմբերի 5-ն Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ դատարկվեց։
Արցախը Հայաստան համարող իշխանությունը բազմիցս դեմ է հանդես եկել նաև Արցախի ինքնորոշման իրավունքին, իսկ 2020թ․ պատերազմից հետո այդ հարցը բանակցություններում չի բարձրացվել։
Շարունակելի
Ընթերցել ՏԵՂԵԿԱՆՔ № 40–ը և ՏԵՂԵԿԱՆՔ № 41–ը
Անցնել ամբողջ շարքին