Փաշինյան՝ 2021թ․ «դուք չեք որոշում, թե թուրքը որտեղ է գալու նստի, հանգիստ մի հատ» (տեսանյութ)
«Դուք չեք որոշում, թե թուրքը որտեղ է գալու նստի»․ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են։ Սա ասաց 16․06․2021թ․՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ այցելելով Վայոց ձերի մարզի Արենի համայնք։
Հանրահավաքի մասնակիցներից մի կին, սահմանազատման մասին Փաշինյանի ելույթի ժամանակ ասաց, որ սահմանազատման արդյունքում թուրքը գալու է իր բակում նստի։ Փաշինյանն ասաց․ «Որտե՞ղ է, թե ձեր բակում է։ Մի րոպե, մի րոպե, մի րոպե․․․ Դուք չեք որոշում, թե թուրքը գալու է որտեղ նստի, հանգիստ մի հատ։
Ինչ վերաբերում է նրան, որ նայում է, ապա 30 տարի թուրքը նայում է Ոսկեպար, Այգեհովիտ, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Կիրանց, Բերքաբեր, Վազաշեն, Բերդավան, Ճամբարակ համայնքներին, Ճամբարակը դիտարկվո՞ւմ է․․․ Պետք չի խուճապ տարածել։ Էդ որ ասում եք՝ թուրքը գալու է ձեր բակում նստի, ղալաթ է անելու, թե գալու է ձեր բակում նստի, ոչ մի տեղ էլ չի գալու, էդ կարգի լուրեր մի տարածեք»։
Այս ելույթից 3 տարի չանցած՝ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի գյուղերով պտտվում է և հայտարարում, որ հողերի մի մասը հանձնում են ադրբեջանցիներին։

Մանրամասն՝ արխիվային տեսանյութ։
Աղբյուրը՝ yerevan.today