Լրահոս

12.11.2011 10:00


Ավիավթարի հետևանքով զոհվել են Մեքսիկայի ներքին գործերի նախարարն ու փոխնախարարը

Ավիավթարի հետևանքով զոհվել են Մեքսիկայի ներքին գործերի նախարարն ու փոխնախարարը

Մեքսիկայի կենտրոնական մասում տեղի ունեցած ուղղաթիռի  աղետի հետևանքով զոհվել է երկրի ներքին գործերի նախարար Խոսե Ֆրանսիսկո Բլեյք Մորան։ Այս մասին հաղորդում է «Բի–Բի–Սի»-ն։

Աղետի  ենթարկված ուղղաթիռում են  գտնվել նաև փոխնախարար Ֆելիպե Սամորան, հասարակայնության հետ կապերի համակարգող Խոսե Ալֆրեդո Գարսիան և ուրիշներ։ «Կոմսոմոլսկայա պրավդան»  տեղեկացնում է, որ ուղղաթիռում գտնվող  9 հոգուց և ոչ մեկը կենդանի չի մնացել:

Իշխանությունները հաղորդել են, որ ուղղաթիռի հետ կապը կորել է Մեխիկոյից հարևան Մորելոս նահանգ տեղափոխվելու ճանապարհին։ Վթարը տեղի է ունեցել Մեխիկոյից ոչ շատ հեռու գտնվող Սոչիմիլկոյի շրջանում։

Այս խորագրի վերջին նյութերը