Եթե Թեհրանն ասում է՝ աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, դա միայն հարավին չի վերաբերում. դեսպան Սոբհանի
Թեհրանը շատ ուշադիր հետևում է հայ–ադրբեջանական բանակցային գործընթացում զարգացումներին։ Այս մասին այսօր՝ մարտի 22–ին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Բաքվի պահանջով Տավուշի մարզում 4 ոչ անկլավային գյուղեր Ադրբեջանին հանձնելու՝ Հայաստանի իշխանությունների որոշմանը։
«Մենք զարգացումներին շատ ուշադիր հետեւում ենք։ Պետք է ասեմ, որ մենք ուրախ չենք լարվածության մասին խոսույթներով, որոնք դրվում են շրջանառության մեջ։ Մենք գտնում ենք, որ ցանկացած խնդիր պետք է երկխոսության միջոցով լուծվի։ Կրակի վրա պետք է ջուր լցնել․ եթե նավթ լցնենք նրա վրա, այն կբոցավառվի»։
Հարցին՝ արդյոք Թեհրանը տեսնում է վտանգ, որ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա, Իրանի դեսպանը պատասխանել է. «Հուսով ենք, որ նման բան տեղի չի ունենա»։
Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Սյունիքի դեմ ոտնձգությունը իրենց համար անընդունելի է, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ իրենց համար կարմիր գիծ է։ Հաշվի առնելով, որ լարվածությունն այժմ կարծես թե տեղափոխվում է Տավուշ, արդյոք Թեհրանը դիրքորոշումը նույնը կլինի նաեւ Տավուշի դեմ հնարավոր ոտնձգության դեպքում։
«Եթե մենք ասում ենք՝ մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, դա միայն հարավին չի վերաբերում»,–ասաց դեսպան Մեհդի Սոբհանին։

Աղբյուրը՝ news.am