Քաղաքական

22.03.2024 16:15


Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչները հավաք են իրականացրել

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչները հավաք են իրականացրել

Մարտի 21-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի մշակույթի տանը տեղի է ունեցել բնակիչների հավաք՝ քննարկելու են Տավուշից 4 գյուղերի հանձնման հարցը:

YerevanToday-ը զրուցել է Ոսկեվանի վարչական ղեկավար Սերգեյ Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե ինչ հավաք է եղել և ինչպիսի տրամադրություններ են տիրում գյուղում:

«Հավաքվել ենք գյուղացիներով, քննարկել, որ, Աստված չանի, կռիվ լինի, հասկանանք ինչ ենք անում: Մարդիկ չեն մտածում, որ դուրս կգան գյուղից, պաշտպանելու են գյուղը»,-նշեց նա:

Գրիգորյանի խոսքով՝ տարածքների հանձման պարագայում Ոսկեվանի համար փակվում է դեպի Իջևան և Ոսկեպար տանող ճանապարհը, ինչպես նաև ադրբեջանցիները չափից շատ մոտենում են գյուղին:

Հարցին, թե արդյո՞ք մինչ Փաշինյանի այցը գյուղացիները կամ գյուղերի վարչական ղեկավարները որևէ կերպ տեղեկացվել են 4 գյուղերի հանձնման և դրա հետևանքով առաջացող վտանգների մասին՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ «Ո՛չ»:

Այս խորագրի վերջին նյութերը