Լրահոս

30.04.2009 16:30


ՀՀԿ–ն քարոզչությա՞մբ է զբաղված

ՀՀԿ–ն քարոզչությա՞մբ է զբաղված

«Օտարման գոտու»՝ Զավարյան, Տիգրան Մեծ, Նար-Դոս փողոցների բնակիչները «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հ/կ-ին են դիմել՝ տեղեկացնելով, որ Զավարյան փողոցում գտնվող ՀՀԿ նախընտրական շտաբը զբաղված է քարոզչությամբ։

-Մարդկանց ուզում են կա՛մ վախեցնել, կա՛մ կաշառել։ Դիվիդենտներ հավաքելու համար, քաղաքապետարանին ուղղված նամակը շտաբի միջոցով են տալիս։ Կանչում են և ասում՝ կընտրեք մեր հանրապետականի համամասնական ցուցակը՝  մենք ձեր համար ամեն ինչ կանենք,- «7օր»-ին ասել է «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Վաչագան Հակոբյանը։

Նա ասել է նաև, որ «օտարման գոտու» բնակիչների մի մասը համաձայնվում է այդ առաջարկին, բայց հիմնական մասը՝ մերժում է։

-Կոալիցիայի կուսակցությունների հետ մենք փորձ ունենք, գիտենք, որ իրենք ոչ մի բան չեն անում։ Հայաստանի համար ամենաչարիք կուսակցությունը ՀՀԿ-ն է, իրենք են իշխանության ղեկին կանգնած և ամեն ինչ արեցին, որ թալանեն ժողովրդին։ Կոալիցիայի ոչ մի անդամի մենք ձայն չենք տա,- ասել է Վ. Հակոբյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը