Նախորդ կիրակի Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որում վստահ հաղթանակ տարավ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ընտրության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Պուտինին շնորհավորելու նպատակով զանգահարեցին մի շարք երկրների ղեկավարներ։ Ընտրություններում հաղթելու կապակցությամբ Պուտինին հեռախոսազանգով շնորհավորել էր նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը։
Շատերը կարծում էին, որ Արևմուտքի պատրոնաժությունն ընդունած Նիկոլ Փաշինյանը դեմոնստրատիվ չի շնորհավորի Պուտինին, բայց այդ կարծիքն ունեցողների համար հիասթափություն էր սպասվում։ Մեկ օր անց Փաշինյանը ուղերձով շնորհավորեց ՌԴ վերընտրված նախագահին.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,-ասվում էր ուղերձում։
Ավելին՝ կառավարության մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը ընտրության հաջորդը օրը մի քանի անգամ փորձել է հեռախոսազանգով շնորհավորել Պուտինին, բայց նրան այդպես էլ Պուտինի հետ հեռախոսով խոսելու հնարավորություն չեն տվել։ Կրեմլից ասել են, թե Պուտինը կարևոր հարցերով զբաղված է ու անհրաժեշտության դեպքում տեղյակ կպահեն Երևանին զանգի հնարավորության մասին։
Պուտինը չի պատասխանել Փաշինյանի զանգերին

Աղբյուրը՝ politik.am