«Լեթս դու պաչիկ». Արցախը հանձնողների գրկախառնությունը
Մակրոնը Ֆրանսիայի Նիկոլն է՝ կնոջ կաբլուկի տակ է, պետական գործերում դիլետանտ է, արկածախնդիր է, ամերիկացիների դրածո է:
Մակրոնն ու Նիկոլն իրար տեսնելիս գրկախառնվում են: Պաչպչվում: Հիմա էլ այդպես եղավ: Այս երկուսը Արցախի հանձնման ճարտարապետներն են: Էն դոդիկի տեսքով ու կեղծ ժպիտով Շարլ Միշելն էլ:
2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպման ժամանակ Փաշինյանը պատռեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում: Այդ քառակողմ հանդիպման մասնակիցներն էին՝ Մակրոնը, Նիկոլը, Շարլը և Ալիևը: Վերջինս օգտվեց այդ իրավիճակից՝ պաշարելով Արցախն ու հետագայում հայաթափելով այն:
Մակրոնի երեսպաշտությունը չափ ու սահման չունի: Ինքը գիտի, որ ամերիկացիների «պասով» ստանձնել է հայերի համար բարի քեռիի ֆունկցիան, բայց Շարլի հետ նպաստել է Արցախի կորստին: Նպատակն Արցախը չէր, ռուսներն էին, բայց ձեռքի հետ Արցախը հանձնեցին Ադրբեջանին:
Նիկոլը շատ լավ գիտեր, թե ինչն ինչոց է, բայց հանուն սեփական կաշվի՝ գնաց դավաճանության: Հիմա նա փաթաթվում է Մակրոնին, ում հանգիստ կարելի է Արցախի դահիճ համարել: Նմանը նմանին է գտնում ու փաթաթվում:
Նիկոլի վրա հիմա նույն խնդիրն է դրած, ինչ Մակրոնի. աշխատել Ռուսաստանի դեմ: Թեկուզև սեփական երկրի հաշվին: Ֆրանսիան տուժում է հակառուսական սանկցիաներից և ուկրաինական պատերազմից, բայց դա ԱՄՆ-ին չի հետաքրքրում: ԱՄՆ-ին հակառուսական քայլերն են հետաքրքրում, իսկ թե ինչ կլինի այդ քայլերի արանքում, իրենք թքած ունեն:
Նույնը Նիկոլի պահով է: Հայաստանը դրվել է Ռուսաստան-Արևմուտք բախման զոհասեղանին: Դրա դիմաց Նիկոլին տվել են անձնական երաշխիքներ, բայց Հայաստանին երաշխիքներ չեն տվել:
Նիկոլն, ինչպես Մակրոնը ծառայում են գլոբալ շահերին՝ սեփական պետության ու ժողովուրդների հաշվին: Տարբերությունն այն է, որ ֆրանսիացիներին ցեղասպանություն, իսկ Ֆրանսիային վերացում չի սպառնում:

Կորյուն Մանուկյան