Լրահոս

11.11.2011 17:30


Սյունիքի մարզպետարանից չեն մեկնաբանում Սիլվա Համբարձումյանի հայտարարությունները

Սյունիքի մարզպետարանից չեն մեկնաբանում Սիլվա Համբարձումյանի հայտարարությունները

Խոշոր գործարար Սիլվա Համբարձումյանը, ով հատկապես առանձնանում է հանքարդյունաբերության ոլորտում, օրերս հայտարարել էր, որ Սյունիքի մարզպետը՝ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա) Համբարձումյանին պատկանող «Լիճվազք-Թեյ» հանքից գողացել է շուրջ 102 մլն դրամի սարքավորում։ Նա նաշել էր, որ արդեն երկու տարի է, ինչ Սիլվա Համբարձումյանը համապատասխան գործն ուղարկել է դատախազություն՝ քննման, սակայն մինչ օրս հարցը լուծում չի ստացել։

ՀՀ գլխավոր դատախազությունը նախօրեին Համբարձումյանի հրապարակումն օրվա մամուլի մոնիթորինգի արդյունքում ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն` մատնանշված հանգամանքները ստուգելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու՝ նկատի ունենալով, որ բանախոսի ներկայացրած տեղեկությունները պարունակել են հանցագործության մասին հատկանիշներ կոնկրետ անունների վկայակոչմամբ:

–Իսկ թե որքանով են մամուլին տրամադրված տեղեկությունները համապատասխանում իրականությանը, պարզ կդառնա ստուգման ավարտից հետո,-ասել է ՀՀ գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը:

«7օր»-ը փորձել է այս հարցը պարզաբանել Սյունիքի մարզպետարանի հետ։ Մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Քարամյանը հարցին՝ ինչպես կարող է մեկնաբանել կամ պարզաբանել Սիլվա Համբարձումյանի հայտարարությունը ու փաստացի մեղադրանքը մարզպետին, պատասխանել է.

–Չեմ կարող մեկնաբանել. ես տեղյակ չեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը