Քաղաքական

21.03.2024 14:29


Ալիևը բացահայտում է Նիկոլի «գեղջկական գաղտնիքները»

Ալիևը բացահայտում է Նիկոլի «գեղջկական գաղտնիքները»

Թուրքական CNN Türk հեռուստաալիքը, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այն մասին, որ Երեւանը «Բաքվի հետ փոխզիջման է գնացել չորս սահմանամերձ գյուղերի հարցում», որպեսզի «առաջիկա օրերին նոր պատերազմ չսկսվի», այս իրավիճակն անվանել է «Նիկոլի երկրորդ գեղջկական գաղտնիքը»: Առաջինի իմաստն այն է, որ ավելի վաղ Ադրբեջանը պահանջել էր Հայաստանի Սահմանադրությունից հանել նախաբանը, որում ասվում է 1989 թ-ին ընդունված «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման մասին» որոշման մասին, որպեսզի այդ գլխավոր իրավական փաստաթուղթը համապատասխանեցնի ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված փաստացի դրույթներին:

Այս կապակցությամբ շատ հայ փորձագետներ հայտարարում էին՝ Փաշինյանը պատրաստվում է նոր Սահմանադրություն ընդունել, ինչի համար որոշակի ժամանակ է պետք։ Սակայն այն բանից հետո, երբ նա ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ կարծելով, որ «Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհը բաց է», սկսեցին ի հայտ գալ այլ կարեւոր նրբերանգներ։ Կարծես թե կողմերը պայմանավորվել են, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանները պետք է որոշվեն 1991 թ-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։Սակայն սահմանադրական իրավունքի փորձագետներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1920թթ), այլ ոչ թե Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը: Սա նշանակում է՝ ներկայիս Ադրբեջանն իրավունք ունի հավակնել ԱԴՀ-ին պատկանող տարածքներին, այն է՝ Զանգեզուրին (Սյունիք) եւ Գյոյչային (Սեւան), ինչը տեսականորեն ենթադրում է հայկական պետականության հնարավոր կազմաքանդում։ Ճիշտ է, այս փուլում Բաքուն որոշել է խաղարկել սահմանային «խաղաքարտը»՝ բոլոր հատկանիշներով վերջնագիր ներկայացնելով Նիկոլին, ինչի մասին նա փաստացի տեղեկացրել է Կիրանց գյուղի բնակիչներին։

Ինտրիգն այստեղ այն է, որ Ալիեւն այդ թեման արդիականացրել էր դեռեւս 2023 թ․ աշնանը, երբ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին հայտարարեց՝ «Ադրբեջանի ութ գյուղերը դեռեւս գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ», եւ որ «դրանք պետք է ազատագրվեն»։ Այնուհետեւ, մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի գրասենյակից հայտարարեցին՝ Հայաստանի հետ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի շրջանակներում պետք է լուծվեն «չորս էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հայաստանն իր հերթին խոսել է «Ադրբեջանի օկուպացիայի» տակ գտնվող 31 գյուղերի մասին։ Ենթադրվում էր՝ այդ վիճելի հարցերը կլինեն եւ կարող են լուծվել ստորագրման պատրաստվող խաղաղության պայմանագրի ձեւաչափով։

Բայց հիմա առաջին դիրքերում է դրված սահմանների սահմանազատման եւ ապառազմականացման խնդիրը, ինչը մի կողմ է մղում խաղաղության պայմանագիրը։ Նիկոլը փաստացի ծուղակն է ընկնում, չէ՞ որ Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման գործոնի ճանաչումը վարկաբեկում է նրա վաղ շրջանի մեղադրանքները Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հասցեին, որոնք իբր «չեն ապահովում Հայաստանի սահմանների տարածքային ամբողջականությունը»։ Հայաստանի ֆիզիկական տարածքի նվազման հետ կապված իրավիճակը սկսում է արագ եւ նույնիսկ անկանխատեսելի զարգանալ, իսկ Ադրբեջանի համար բացվում է Իջեւանով դեպի Գյումրի ուղիղ ճանապարհի հեռանկարը: Ընդ որում, կարեւոր է նշել, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատահական չի նշել, որ «Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին Փաշինյանի հայտարարությունները կապված չեն Ռուսաստանի հետ, դա Երեւանում իշխանությունների իրավասությունն է եւ Արեւմուտքի հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը»: Թերեւս պատահական չէ նաեւ այն, որ իրադարձությունների նման ընթացքը ժամանակագրական առումով համընկավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի տարածաշրջան կատարած այցի հետ։ Հավանաբար, այս գործընթացի կուլիսային կողմին նվիրված՝ նա Նիկոլին հայտարարել է, որ «Ադրբեջանն ու Հայաստանը հնարավորություն ունեն հասնել կայուն խաղաղության», եւ որ «մենք գտնվում ենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում»՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման» համատեքստում։ Իր հերթին Բաքուն հայտարարում է՝ «իր տարածքների վերադարձն անհրաժեշտ նախապայման է խաղաղության համաձայնագրի համար», բայց ոչ գլխավոր բազան:

Իսկ առայժմ, ըստ Սերգեյ Մարկեդոնովի, «Լեռնային Ղարաբաղն ինտեգրված է Ադրբեջանի կազմում, Հայաստանը փաստացի սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ փորձում է գտնել անվտանգության այլ երաշխավորներ»: Նշված գործընթացները պետք է համակարգված վերլուծության ենթարկվեն, որպեսզի դուրս գան Անդրկովկասում ուժերի դասավորության նոր սցենարները։ Գոնե դրա համար, որպեսզի հասկանանք, թե ինչու է Հայաստանի հետ սահմանների սահմանազատման խնդիրը սկսել ավելի կոշտ ձեւով մատուցվել Ադրբեջանի կողմից, եւ Նիկոլից բացի Ալիեւն ում է «ազդակներ» ուղարկում, եւ արդյոք նրա համար ձեռնտո՞ւ է Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձը։ Իսկ հիմա այսպիսի համայնապատկեր է նկարվում. Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է, հիմա սկսում է գյուղերը վերադարձնել, սկզբում չորս գյուղ կար, հիմա ութն է դարձել։ Ի՞նչ է հաջորդը: Զանգեզո՞ւրը․․․

Տարասով

Թարգմ.՝ Գայանե Մանուկյանի

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը