Ինչու է Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար սրում հայ-ռուսական հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը միտումնավոր և ցուցադրաբար սրում է հայ-ռուսական հարաբերությունները: Նա նաև անձամբ Պուտինի դեմ է քայլեր անում: Պատճառը շատ պարզ է՝ անել ամեն ինչ, որպեսզի Կրեմլը հակահայկական քայլեր անի և ինքը կարողանա հայ ժողովրդին ներկայացնել, որ ռուսներն են մեղավոր ամեն ինչի համար: Ռուսները շատ լավ հաշվել են Նիկոլի գավառական շուստրիությունը և չնկատելու են տալիս նրա գործողությունները:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հայտարարում է, որ Պուտինի հաղթանակն Ուկրաինայում անցանկալի է: Նույն բանը նա ասաց Բաքվում՝ ավելացնելով, որ այդ հաղթանակը կվնասի Ադրբեջանին: Նիկոլը շատ լավ գիտի, որ այդ հաղթանակը օգտակար կլինի Հայաստանի համար, բայց վնասակար անձամբ իր համար: Դրա համար էլ շահագրգռված չէ այդ հաղթանակով:
Նիկոլի նաև գիտի, որ Ուկրաինայից հետո ՌԴ-ն ակտիվ զբաղվելու է Հարավային Կովկասով, իսկ դա նշանակելու է Արևմուտքի ու Թուրքիայի քայլերի սահմանափակում մեր տարածաշրջանում, ինչն էլ իր հերթին նշանակելու է իր իշխանության հովանավորների թուլացում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով:
Նիկոլը պատրաստվում է բավարարել Ադրբեջանի պահանջները, բայց դա ուզում է անել այնպես, որ ռուսները մեղավոր դառնան: Նախկինների մեղավորության կոդն արդեն չի աշխատում: Հո չի՞ կարող ասել, որ նախկիններն են Տավուշում 30 տարի առաջ հանձնել տարածքները: Դրա համար էլ ուզում է ռուսներին գրգռել, որպեսզի նրանք կոշտ քայլերի գնան:
Նիկոլն անում է ամեն ինչ, որպեսզի ռուսական ուժերը Տավուշում հեռացվեն առաջնագծից, որպեսզի հետագայում, երբ ինքը տարածքները հանձնի, դա ներկայացնի որպես ՌԴ-ի կողմից հայերին «քցելու» քայլ:
Նիկոլը նաև ցուցադրաբար Պուտինի դեմ է քայլեր անում: Նա թատերական պաուզա վերցրեց ՌԴ նախագահական ընտրություններից հետո՝ Պուտինի հաղթանակն ուշացումով շնորհավորելով: Եվ դա այն դեպքում, երբ նույն Նիկոլը Թուրքիայի նախագահ Էրդողանին շնորհավորել էր, կարելի է ասել, ընտրությունները դեռ չավարտված: Այսինքն, ըստ Նիկոլի՝ Էրդողանը բարեկամական երկրի ղեկավար է, իսկ Պուտինը՝ ոչ: Թե ինչի է հանգեցնելու այս ամենը ՀՀ-ի համար, դժվար չէ կռահել: Մեկ անգամ Նիկոլն այդպես «դուխով» իրեն պահել էր Պուտինին Հայաստանում դիմավորելիս, ավելի ճիշտ՝ չդիմավորելիս: Պողոսներին դա մատուցվեց որպես դուխով քայլ, բայց դրա գինը վճարեց ՀՀ-ն:
Հայ-ռուսական հարաբերությունների փչացումը, ավելի ճիշտ՝ թշնամացումը ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին: Մինչև հիմա նրանք օգտվում են Նիկոլի հակառուսական քաղաքականությունից:
Օգտվում է նաև Արևմուտքը, որի համար կարևորը Մոսկվային վնասելն է: Իսկ թե ինչ գնով, դա նրանց չի հետաքրքրում: Նիկոլին էլ չի հետաքրքրում այդ գինը: Ինքն իր գինը բարձրացնում է Թուրքիայում ու Արևմուտքում՝ առաջնորդվելով բացառապես անձնական շահով:

Պետրոս Ալեքսանյան