Քաղաքական

21.03.2024 10:46


Շինարարությունը և գիտական աշխատանքներն անհամատեղելի են. գիտնականները դուրս են եկել բողոքի ակցիայի (տեսանյութ)

Շինարարությունը և գիտական աշխատանքներն անհամատեղելի են. գիտնականները դուրս են եկել բողոքի ակցիայի (տեսանյութ)

Հորատման աշխատանքներն արդեն սկսվել են, և այդ աղմուկի, ցնցումների պատճառով մենք չենք կարողանում կատարել մեր գիտական աշխատանքերը: Շինարարությունը և գիտական աշխատանքներն անհամատեղելի են: Ինստիտուտի տարածքը վերածվել է շինհրապարակի, շուտով կռունկ էլ կտեղադրեն, և մեր աշխատանքն ամբողջությամբ կխաթարվի: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Կառավարության շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Սահակ Գասպարյանը:

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները բողոքի ակցիա են սկսել Կառավարության շենքի մոտ և հանդիպում են պահանջում իրավասու մարմինների հետ: Նրանք բողոքում են, որ ինստիտուտին պատկանող ջրավազանը տարիներ առաջ ապօրինաբար օտարվել է, հիմա էլ ջրավազանի տարածքում բնակելի շենք է կառուցվում: Շինարարական աղմուկը խանգարում է ինստիտուտի աշխատանքին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ՝ մարտի 15-ին, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները իրենց կենտրոնի մոտ՝ Ազատության պողոտայում ճանապարհ էին փակել: Նրանք կրկին պահանջում էին դադարեցնել կենտրոնի մոտ ընթացող շինարարությունը, քանի որ չեն կարողանում այդ պայմաններում ախատել:

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը