Քաղաքական

20.03.2024 21:42


Ի՞նչ էր ասում Փաշինյանը Տավուշի Կիրանց գյուղում 2021 և 2024 թվականներին (տեսանյութ)

Ի՞նչ էր ասում Փաշինյանը Տավուշի Կիրանց գյուղում 2021 և 2024 թվականներին (տեսանյութ)

«Ես եկել եմ Ոսկեպար և Կիրանց համայնքներ, որովհետև սահմանագծման գործընթացը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել մեր որոշ բնակավայրերի համար»,-մարտի 18-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Իրադրությունն այնպիսին է, որ կարող է և տրամաբանական է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսենք Բաղանիսից-Բերքաբեր ընկած տարածքում, կամ մի քիչ էլ էն կողմ»,-նշեց նա:

Բնակիչներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարող է իր տանն ապրել թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական զորքերի տեղակայման պարագայում, քանի որ սահմանն իր տնից 50 մետր ներքև է գտնվում:

«Մենք պետքա սեղանին դնենք ձեր հարցը, ասենք՝ էս մարդը իրա տանը ոնցա՞ ապրելու, ինչ երաշխիքներ ենք մենք տալիս: Դա արդեն այն հարցը պետքա ըլնի, որ ոչ միայն Հայաստանի կառավարությունը պետքա պատասխանի, Ադրբեջանն էլ պետքա պատասխանի»,-պատասխանեց Փաշինյանը:

Yerevan.Today-ը արխիվային տեսանյութ է հրապարակում, թե ինչպես նույն Կիրանց գյուղում 11․06․2021թ․՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, հավաքված բնակիչներին Նիկոլ Փաշինյանը խոստանում․ «Դուք գնում-քվեարկում եք, էս փուլում ձեզնից է կախված ամեն ինչ, գնում եք քվեարկում եք, մենք մեր անելիքը կանենք։ Էդ մանդատը մեզ տալիս եք, մենք ասել ենք, որ թավշյա մանդատը փոխարինելու ենք պողպատե մանդատով։ Առնվազն 60 տոկոս քվե պետք է ստանանք, որ հնարավոր լինի էդ պողպատե մանդատով էդ պլաններն իրականացնենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը