Լրահոս

11.11.2011 16:45


Հայաստան–Գերմանիա՝ 0,5։0,5

Հայաստան–Գերմանիա՝ 0,5։0,5

Շարունակվում է Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնության վերջին՝ 9–րդ մրցափուլը։ Առաջին տեղում գտնվող Հայաստանի հավաքականի մրցակիցը Գերմանիայի հավաքականն է, որը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ մեր ընտրանու հետ ունենալով հավասար միավորներ։

Այս պահին ավարտվել է առաջին խաղատախտակում հանդես եկող Արկադի Նայդիչ–Լևոն Արոնյան պարտիան։ Սևերով խաղացող հայ գրոսմայստերը համաձայնել է ոչ ոքի ավարտել այն։

Մնացած դիմակայությունները՝ Սերգեյ Մովսիսյան–Գեորգ Մեյեր, Դանիել Ֆրիդմեն–Վլադիմիր Հակոբյան և Գաբրիել Սարգսյան–Յան Գուստաֆսոն, ընթացքի մեջ են։ Այսպիսով՝ Հայաստան– Գերմանիա՝ 0,5։0,5։

Այս խորագրի վերջին նյութերը