Լրահոս

30.04.2009 17:31


Է. Նալբանդյանի հրաժարականի համար Է. Շարմազանովը որևէ հիմք չի տեսնում

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ մասնակիցները պահանջել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։

Այս կապակցությամբ՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»-ին ասել է, որ հարգում է քաղաքական բազմակարծությունը և կարծիք հայտնելու մարդկանց իրավունքը, սակայն չի կիսում նրանց պահանջը։

-Այս ընթացքում արտգործնախարարությունը որոշակի հաջողությունների հասել է նախագահի գլխավորությամբ իրականացվող նախաձեռնողական արտաքին քաղաքականության արդյունքում։ Դրա վառ ապացույցը վերջերս հայ-թուրքական հարաբերություններում նաև Ամերիկայի պետդեպարտամենտի հայտարարությունն է, որտեղ հստակ նշվում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է հաստատի առանց նախապայմանների։ Դա այն դրույթն է, որի մասին մշտապես խոսել է  հայկական կողմը։ Ես որևէ հիմք չեմ տեսնում, որ արտգործնախարար պրն. Նալբանդյանը հրաժարական տա,- ասել է Է. Շարմազանովը։

 

Այս խորագրի վերջին նյութերը