Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես Ադրբեջանի փաստաբան ու լեգիտիմացնում ադրբեջանական ցանկացած պահանջ․ Գեղամ Մանուկյան
Հայաստանի Հանրապետությանը արդեն սպառնում են երկու հոգի՝ Ադրբեջանի նախագահը և Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Այն փաստաթուղթը, որի շուրջ քննարկումներ են լինում Երևանի և Բաքվի միջև, այն կետերը, որը առաջարկում և պնդում է Ադրբեջանը, ՀՀ իշխանությունը քայլ առ քայլ փորձում է կատարել։ Այն, ինչ այս օրերին հայտարարում է Տավուշում Փաշինյանը, բանակցությունների ընթացքում, ամբողջությամբ եղել է Ադրբեջանի պահանջը, հիմա նա փորձում է սեփական ժողովրդին պատերազմով սպառնալով՝ կյանքի կոչել այդ պահանջները։ Երբ Հայաստանի իշխանությունները հպարտանում էին սահմանազատում և սահմանագծում ասվածով, դրա և միջազգային փորձը կա, և դասագրքային ձևերը, չի կարող սահմանի 100 կմ-անոց հատվածում սահմանագծում իրականցվել և մեծ մասում Ադրբեջանը շարունակի օկուպացված պահել հայկական հատվածները։
ՔՊ-ի պատգամավորներից մեկը երեկ եզակի ճիշտ բան է ասել, ասել է, եթե զիջենք ու Ադրբեջանը քայլ չանի ու ինքն էլ չզիջի, նշանակում է տուպիկային իրավիճակում ենք։ Այսօր էլ Հայաստանը կանգնած է այս տուպիկային իրավիճակում երեք տարվա քաղաքականության հետևանքով։ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես Ադրբեջանի փաստաբան ու լեգիտիմացնում է ադրբեջանական ցանկացած հարձակում ՀՀ-ի դեմ։ 31 գյուղն էլ, որ ասում է, իրականում վերջին շրջանում առաջ բերված հայտարարություն էր, որ նախապատրասի հող զիջման համար։
Մի քանի ամիս Հայաստանն ասում էր կբանակցենք, երբ Ադրբեջանը ազատի օկուպացված հատվածները։ Ադրբեջանը մերժեց, հաջորդ փորձն այն էր, թե երկու կողմերից զորքերի ետքաշում լինի, Ադրբեջանը մերժեց դա, փորձը ցույց է տվել, որ միակողմանի զիջումը չի բերում փոխադարձ զիջման, այն բացում է թշնամու ախորժակը և հնարավորություն տալիս շարունակել պահանջները, նորից սեղանին դնել ու ի կատար ածել»,-ասաց պատգամավորը։
Գեղամ Մանուկյանի խոսքով իշխանությունները ստեղծված իրավիճակում երկրի անվտանգությունը ամրացնելու փոխարեն արտաքին ճակատում վատթարացրել են հարաբերությունները դաշնակից երկրի հետ։
«Փաշինյանը ձևական շփումներ է ունենում մեր հարավային հարևանի հետ, որն այսօր կարևորագույն դեր է իր վրա ստանձնել ՀՀ անվտանգային համակարգի ուժեղացման հարցում»,-ասաց Մանուկյանը։
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցին, Մանուկյանն ընդգծեց․
«Մենք տեսել ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարների այց տարբեր տարիներին, երբ ՀՀ ղեկավարը չէր խորշում նրա ներկայությամբ նույնիսկ ամենախիստ խոսքերը ասել, հիշեք Ռամիլ Սաֆարովի դեպքը»։

Աղբյուրը՝ tert.am