Լրահոս

11.11.2011 15:58


ՅՈՒՆԵՍԿՕ-ն դադարեցնում է իր ծրագրերի իրականացումը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն դադարեցնում է իր ծրագրերի իրականացումը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ հրաժարվում է մինչև 2011-ի ավարտը նոր ծրագրեր իրականացնել ֆինանսավորման պակասի պատճառով, ինչն էլ իր հերթին պայմանավորված է ԱՄՆ-ի ու Կանադայի՝ կազմակերպության հաշվին այլևս գումարներ չփոխանցելու որոշմամբ։ Այս մասին տեղեկացնում է «Associated Press»-ը:

Հիմնականում կկրճատվեն կազմակերպության ընթացիկ ծախսերը, պայմանագրային պարտավորությունները, հրատարակչությունը: Սակայն այս որոշումը չի ազդի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից անցկացվող «մշակութային ոչ նյութական ժառանգության կոմիտեի» խորհրդաժողովի նախատեսված ժամկետների վրա: Այն կկայանա նույեմբերի 22–29–ը Ինդոնեզիայի Բալի կղզում:

Ըստ կազմակերպության ներկայացուցիչների՝ նման միջոցառումները հնարավորութուն կտան տնտեսելու մոտ 35 մլն դոլար՝ բյուջետային դեֆիցիտի մոտ կեսը: Միաժամանակ այս տարի սկսված բոլոր նախագծերը, այնուամենայնիվ, ավարտին կհասցվեն:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ նոր հիմնադրամ է ստեղծվում, որն ընդունել է նվիրատվություններ կազմակերպություններից և մասնավոր անձանցից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը դադարեցրել է ՅՈՒՆԵՍՕ-ի ֆինանսավորումն այն բանից հետո, երբ Պաղեստինյան ինքնավարությանն այս տարվա հոկտեմբերի 31-ին կազմակերպության անդամություն շնորհվեց: Նույնն արեցին Կանադան և Իսրայելը:

Այս խորագրի վերջին նյութերը