Ադրբեջանում Մոլդովայի դեսպան. «Սա ապատեղեկատվություն է»
Ադրբեջանում Մոլդովայի դեսպան Իգոր Բոդյուն պաշտոնապես հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի Մոլդովան կշարունակի զինամթերք փոխանցել Հայաստանին։
Բոդյուն նշել է, որ այդ տեղեկատվությունը կեղծ է և տրամադրվել է մոլդովական ընդդիմադիր թերթի կողմից։ Դեսպանը պարզաբանել է, որ այս պահին Հայաստանը չկա այն երկրների ցուցակում, որոնք զինամթերք են գնում Մոլդովայից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մոլդովական «Մոլդնյուս»–ը հաղորդում էր, որ Մոլդովայի պաշտպանության նախարար Վիտալի Մարինուցան հայտարարել է, որ Հայաստանին զենք վաճառելու գործարքը մինչև վերջ կկայանա, «քանի որ չկա և ոչ մի իրավական փաստաթուղթ, որն արգելում է դա»։