Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից
Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկևանի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո քննարկում են անցկացրել և պատրաստակամություն հայտնել փակել ճանապարհները, կազմակերպել ինքնապաշտպանություն Տավուշի մարզի գյուղերը Ադրբեջանին հանձնելու դեպքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ոսկեպարի դպրոցի զինղեկ Նվեր Բեգլարյանը:
«Մեր գյուղերի բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանությոն կազմակերպել, չենթարկվել Նիկոլի որոշմանը և թիկունք կանգնելով զորքին, թույլ չտալ Ադրբեջանի առաջխաղացումը, որովհետև փաստը մնում է փաստ, որ վտանգավոր է նման բան թույլ տալը: Փաշինյանին մի քանի հոգու կողմից հարց տրվեց, որ դա վտանգավոր է ոչ միայն Հայստան- Վրաստան ճանապարհի փակման, այլ նաև Ոսկեպարի ու մի շարք գյուղերի անվտանգության համար: Փաշինյանը, ի պատասխան դրան, ասաց, որ մենք գնում ենք խաղաղության, եթե չգնանք խաղաղության Ադրբեջանը պատերազմ կսկսի Հայաստանի դեմ: Քանի, որ գիտեր՝ մեր ժողովուդրը Ադրբեջանից վախեցողը չի, Փաշինյանը ասաց, որ եթե խելոք չմնանք, Ադրբեջանի դեմ ոտնձգություն անենք, Թուրքիան կհարձակվի մեր վրա, այսինքն վախեցնելու միջոց է գտել էլի, որ եթե Ադրբեջանից չեք վախենում, Թուրքիայից վախեցեք»- պատմեց նա:
Բեգլարյանը նշեց, որ բնակիչները Փաշինյանին վտանգները ներկայացնելով ասել են, որ տարածքները հանձնելու դեպքում թշնամին Ոսկեպարի բարձունքներում կհայտնվի և գյուղում բնակիչներ չեն մնա.«Բայց մեկ ա, Նիկոլի կովը պլաստմասսայից է, 100 լիտր էլ կաթ է տալիս, իր խաղաղության օրակարգն է առաջ տնում, թե այդ խաղաղության օրակարգը որտեղից է գալիս, պարզ է արդեն: Նա եկել էր ասել, որ այդ տարածքները հանձնում է հանուն խաղաղության: Իհարկե, հասկանում ենք, որ Ալիևի ասածներին չի կարելի հավատալ, նամանավանդ, խաղաղության առումով: Փաշինյանի ասածների հետ ոչ մեկ համաձայն չէր, բոլորն էլ վրդովված դուրս եկան ու դրսում խոսակցութուն եղավ երկար, որի մի փոքր դրվագը հայտնվեց համացանցում»:
Զինղեկը նշում է, որ այս տարածքները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար, և այն խախտելու դեպքում այլևս հնարավոր չի լինի այն վերականգնվել:
Բնակիչները նաև առաջարկել են այլ լուծումներ գտնել, փոխանակել հողեր, սակայն Փաշինյանը անդրդվելի է մնացել:
«Բայց մեր գյուղի լինել-չլինելու հարցն է լուծվում: Ադրբեջանի նպատակը ոչ թե մի քանի գյուղ գրավելն է, այլ Հայաստանի 6 մարզ գրավելն է՝ Տավուշ, Լոռի, Գեղարքունիք, Սյունիք, Վայոց Ձոր, Արարատ, այսինքն Հայաստանը դառնում է 10 հազար քառակուսի կիլոմետրով ամորֆ մի մարմին»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր՝ մարտի 18-ին, Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարի մշակույթի տանը հանդիպում է ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Ոսկեվանի, Ոսկեպարի, Բաղանիսի վարչական ղեկավարները։