Մեկնաբանություն

18.03.2024 18:56


Փաշինյանը Հայաստանը հանել է վաճառքի

Փաշինյանը Հայաստանը հանել է վաճառքի

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի մակետը ձեռքին հելել է «տռաս»: Նա Հայաստանի գյուղերը հանձնելու քարոզ է տանում: «Դռբի» տակ Տավուշի մարզի 4 գյուղերն են:

Ըստ Նիկոլի՝ դրանք մեր գյուղերը չեն: Ասում է՝ մենք հող չենք հանձնում, մենք հանձնում ենք այն, ինչ Ադրբեջանինն է: Ֆռռացնում է: Ճիշտ այնպես, ինչպես Արցախը համարեց ադրբեջանական ու նպաստեց հայերի էթնիկ զտմանը:

Նիկոլ Փաշինյանն իր հանձնողական քաղաքականության անունը դրել է «խաղաղության հասնելու ճանապարհ»: Իրականությունն այն է, որ նա բերել է, բերում է ու բերելու է պատերազմ ու պարտություն:

Նիկոլը Հայաստանը մաս-մաս կտրատում է պատերազմի վախով: Ասում է՝ եթե չտանք, ապա պետերազմ կլինի: Նաև ավելացնում է, որ տալը խաղաղության երաշխիք չէ, բայց ամեն դեպքում պետք է տալ, այն հույսով, որ Ադրբեջանը բարեգութ կգտնվի:

Մեկ այլ բանով էլ է զբաղված Նիկոլը: Խաբում է, թե, իբր, Արևմուտքը մեզ կպաշտպանի: Ու որպեսզի լավ պաշտպանի, պետք է Ռուսաստանի դեմ դուրս գանք: Դե այնպես, ինչպես Ուկրաինան: Թե ինչ է մնացել ու մնալու Ուկրաինայից, տեսնում են ու կտեսնեն բոլորը:

Նիկոլն ուզում է Հայաստանը երկրորդ Ուկրաինա դարձնել: Այդպիսին է նրա դրսի տերերի ուզածը: Այդ ամենի շահառուն առաջին հերթին Թուրքիան ու Ադրբեջանն են լինելու: Նիկոլը գիտի այդ մասին, բայց գնում է ա՛յդ ճանապարհով: Պատվերն է այդպիսին: Նա էլ որպես պարտաճանաչ հաճախորդ կատարում է պատվերը:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը