Ա. Մանուչարյան. «Երկիրը կանգնած է ապստամբության շեմին»
«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, խոսելով Հայաստանի զարգացման հեռանկարներից, ասել է, որ Հայաստանը, հետ մնալով համաշխարհային զարգացումից, փորձում է իրականացնել այն, ինչն աշխարհի շատ տեղերից հեռանում է, ինչը տանում է կործանման։
Նրա խոսքերով՝ երկիրը կանգնած է ապստամբության շեմին, և հսկայական դժգոհություն կա։
Ըստ բանախոսի՝ այս իրավիճակը կարող են օգտագործել արտաքին ուժերը, որոնց միջև պայքար է գնում Հայաստանին իրենց կողմը քաշելու համար։
Անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին՝ Ա. Մանուչարյանը մի քանի վարկած է ներկայացրել։
«Իշխանությունը կտրուկ քայլերի է գնում՝ ցույց տալու, որ ինքն ի զորու է կատարել անհրաժեշտ փոփոխությունները՝ հետևելով ժողովրդի ցանկություններին»,–ասել է նա։ Ապա նշել է, որ այդ փոփոխությունները կապված են նաև աշխարհաքաղաքական բախումների հետ և ապահովում են հայաստանյան որոշ շրջանակների դիրքերը, որպեսզի արտաքին գործընկերներին ցույց տան, թե իրենք կարող են անել այն, ինչ իրենցից սպասվում է։

7or.am