Լրահոս

18.03.2024 15:20

Բնակարանում երիտասարդը ծեծել է ընկերուհուն. վերջինս էլ վերցրել է խոհանոցային դանակն ու դանակահարել ընկերոջը

Բնակարանում երիտասարդը ծեծել է ընկերուհուն. վերջինս էլ վերցրել է խոհանոցային դանակն ու դանակահարել ընկերոջը

Մարտի 17-ի ժամը 5.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը ուսագոտու և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 36-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձի կողմից դանակահարվել է:

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Վիլնյուսի փողոցի տներից մեկում 36-ամյա երիտասարդը վիճաբանել էր 26-ամյա ընկերուհու հետ, որի ընթացքում հարվածներ էր հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո 26-ամյա աղջիկը խոհանոցային դանակով հարվածներ էր հասցրել երիտասարդին:

26-ամյա աղջիկը ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։