Մեկնաբանություն

18.03.2024 12:44


Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում

Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ Մոսկվայում օրերս բերման է ենթարկվել «թավշյա» օլիգարխ դարձած Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի որդին։ Նրան մի քանի ժամ պահելուց հետո ազատ են արձակել։ Բայց մյուսներին դեռ պահում են։ Հարուցվել է քրեական գործ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ալեքսանյանի որդուն ոստիկանները բերման են ենթարկել ընդհանուր «աբլավի» շրջանակներում։ Գործն առնչվում է մաքսանենգ ծխախոտին, որն արտահանվում է Հայաստանից և որը հանդիսանում է Ալեքսանյանի արտադրանքը։ Ապրանքն առգրավված է։

Ալեքսանյանի որդուն որպես վկա են հիմա ներգրավել այդ գործում։

Ակնհայտ է, որ առանց ՀՀ իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի գիտության ու «կոռուպցիոն ռիսկերի» վրա աչք փակելու հնարավոր չէ Հայաստանից անակցիզ ապրանք, տվյալ դեպքում՝ ծխախոտ դուրս բերել։ Այնպես որ զրոներով համարների մեծ սիրահար Ալեքսանյանի՝ «Նիկոլը մեր ախպերն ա» բանաձևը շատ կոնկրետ դրսևորումներ ունի։ Կեցցե՛ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը, որը բարեբեր դարձավ նիկոլենց ու իրենց նորովի կցված օլիգարխների համար։

Հայկ Ուսունց

Հ․Գ․։ Մոսկվայում իրավապահները վաղուց գիտեին Ալեքսանյանի գործունեության մասին, բայց աչք էին փակում։ Հիմա որոշել են նիկոլական օլիգարխին դեղին քարտ ցույց տալ։ Ալեքսանյանին, ըստ այդմ, բան են հասկացնում։

Այս խորագրի վերջին նյութերը