Լրահոս

30.04.2009 16:36


Հայաստանը պատրաստ է չեզոքացնել «խոզի գրիպը»

Վարչապետ Տիգրան Սարգսյանի  հանձնարարականով՝ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը և  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղեկատվություն են ներկայացրել աշխարհի մի շարք երկրներում տարածված «խոզի գրիպի» Հայաստան ներթափանցման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ։ Ըստ ՀՀ կառավարության մամլո ծառայության՝ նշվել է, որ ներկայումս ՀՀ-ում «խոզի գրիպի» որևէ դեպք չի արձանագրվել, սակայն դրա հայտնաբերման դեպքում, հանրապետությունը, համապատասխան գերատեսչություններն ու ծառայությունները պատրաստ են կարճ ժամկետում և արդյունավետորեն իրականացնելու այդ հիվանդության չեզոքացմանն ուղղված աշխատանքներ։

 

Այս խորագրի վերջին նյութերը