ՆԱՏՕ–ն գալիս է մեր բակը․ Հայաստանը դառնում է Ուկրաինա
Ուկրաինայի տխրահռչակ նախագահ Զելենսկուն Արևմուտքն ուղարկում էր Հայաստան, որպեսզի երկու Նիկոլ մեկտեղվեին։ Դա քայլ էր Ռուսաստանի դեմ։
Եթե Զելենսկին գար, ապա դա բացահայտ թշնամական քայլ կլիներ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Զելենսկին Հայաստան չեկավ, բայց ոչ թե այն պատճառով, որ Նիկոլը հրաժարվեց նրան ընդունել, այլ Ալիևը հրաժարվեց Զելենսկուն Բաքվում ընդունել, ինչը վախեցրեց Նիկոլին և արդյունքում Ուկրաինայի ծաղրածուն չեկավ մեր բակ։
Նրա փոխարեն հիմա մեր բակ է գալիս ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Արևմուտք–Ռուսաստան սուր հակամարտության պայմաններում դա նշանակում է, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով դարձնում են երկրորդ Ուկրաինա Արևմուտքի համար։ Այսինքն՝ դարձնում են թնդանոթի միս կամ մանրադրամ։
Հայ ժողովրդին խաբում են, թե, իբր, ԵՄ են տանելու, լավ կերակրելու են և խաղաղ ապրեցնեն, բայց իրականում գցելու են ուկրաինացիների օրը։
Արևմուտքը Ռուսաստանի դեմ պայքարում է մինչև վերջին ուկրաինացին։ Նրանք ուզում են դա անել նաև վերջին վրացիների, մոլդովացիների ձեռքերով։ Մոլդովան դեռ հերթի մեջ է։ Վրաստանը հրաժարվում է ոչխարի կարգավիճակից։ Իսկ ահա Նիկոլ Փաշինյանը համաձայնել է դառնալ Արևմուտքի գործիքն ընդդեմ Ռուսաստանի։ Հայաստանը նա ավերակների է վերածելու, իսկ փոխարենը ստանա արևմտյան անձնագիր, թալանածը վայելելու հնարավորություն՝ զուգահեռաբար քննադատելով Ռուսաստանին ու կոկորդիլոսի արցունք թափելով Հայաստանի կործանման համար։
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը, բնականաբար, անվտանգության զրո երաշխիքներ է բերելու իր հետ։ Միայն խոսքերով է նա սատարելու Հայաստանին, այն էլ՝ ոչ թե ընդդեմ ադրբեջանական ագրսեիայի, այլ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Նա ընդամենը գալիս է համոզվելու համար, թե արդյոք հայերը պատրա՞ստ են Արևմուտքի համար մատաղացու գառան կարգավիճակին, թե՞ ոչ։ Պատրա՞ստ են երկրորդ ցեղասպանությունը տեսնելուն, թե՞ ոչ։ Նիկոլն ասում է, որ պատրաստ են։ Հայ ժողովուրդը համաձա՞յն է։

Հայկ Ուսունց